Ներկայիս ֆուտբոլում չկան ուժեղ կամ թույլ մրցակիցներ,կան հավասարազոր մրցակիցներ և ուժեղներ․ Հենրիխ Մխիթարյան
«Մեծ հաճույքով եմ ստանում այս պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի պարգևը ստանալուց հետո։
Խոսելով առաջիկա ընկերական հանդիպումների, ինչպես նաև «Արսենալում» հարմարվելու մասին՝ Հենրիխ Մխիթարյանն ասաց․
«Հուսով եմ՝ կհաղթենք առաջիկա խաղերում: Հավաքականում մարտավարական փոփոխություններ են լինելու, բայց փորձելու ենք պատվով դուրս գալ և ուրախացնել երկրպագուներին»:
Նրա կարծիքով՝ ներկայիս ֆուտբոլում չկան ուժեղ կամ թույլ մրցակիցներ։ Կան հավասարազոր մրցակիցներ և ուժեղներ։ «Լինելու են շատ դժվարություններ ու թող ոչ մեկին չթվա, որ ընկել ենք շատ լավ խումբ և հեշտ է լինելու, բայց մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պատվով դուրս գանք և հաղթենք ամեն խաղում»,- ասաց Հենրիխ Մխիթարյանը։