Ժողովրդին «շան տեղ» չեն դնում, թքած ունեն. «Նորաշեն 2007»-ից տուժածներ (տեսանյութ)
«Մեզ ֆուտբոլի գնդակի պես տշում էն էստեղից էնտեղ արդեն 10 տարի։ Էլ ո՞ւմ դիմենք, ի՞նչ միջոցներով, որ մեզ տեր կանգնեն ու մեր հարցը լուծեն»։ NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչները։ Նրանք պատմեցին, որ պատկան մարմինների պատասխանը եղել է այն, որ հարցն իրենց իրավասությունների սահմաններում չէ և չեն կարող միջամտել դատական գործընթացներին։
«Մենք չունենք դատական ատյաններ, դրանք թատերական ներկայացումներ են»,- ասաց կանանցից մեկն ու ավելացրեց, որ վաշխառու պաշտոնյաները ոչ միայն միջամտեցին դատական գործերին, այլև կառավարեցին ողջ դատական գործընթացը։
Հիշեցնենք, որ Երևանի Գևորգ Չաուշի փողոցում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարությունը դեռևս 2007 թվականին գումարներ էր հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Շատերն անգամ վճարել են բնակարանի ամբողջ գումարը: Հայտնվելով ֆինանսական ծանր վիճակում՝ կառուցապատողներն սկսել են բնակարանները գրավադրել և տոկոսով գումարներ վերցնել: Բնակարաններից 14-ը գրավադրվել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի, իսկ մնացածը՝ տարբեր անձանց մոտ: Մինչև այսօր բնակարանների մի մասը ամուսինները չեն վերադարձնում, իսկ բնակարանների սկզբնական գնորդները մնացել են անօթևան:
Մանրամասները՝ տեսանյութում