«Ժողովուրդ». Նոր զարգացումներ Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է իրեն ներկայացնել աղմկահարույց քրեական գործի նյութերը:
Թերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, ինչին ի պատասխան` հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Ներքին վերահսկողության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ամեն օր մարզային դատախազությունների դատախազների հսկողության ներքո գտնվող, քննվող բազմաթիվ քրեական գործեր են պահանջվում ուսումնասիրման համար, և այդ համատեքստում տվյալ քրեական գործը ևս պահանջվել է»:
Մնում է տեսնել, թե գլխավոր դատախազությունը ուսումնասիրման արդյունքում ինչ որոշում կկայացնի՝ գործը կտեղափոխվի ՀՔԾ, թե կրկին կքննվի Արմավիրի մարզի քննչական վարչությունում»:
Մանրամասնորը՝ թերթի այսօրվա համարում