Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Վազող տողեր

Էկոլոգիական միջանցքների շրջանակներում համայնքներին աջակցություն է տրվել

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի հետ համատեղ այցելություն էր կազմակերպել Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր՝ Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն ընդգրկում է Հարավ-արևելյան Փոքր Կովկասի էկոլոգիական միջանցքը, որը միացնում է Խոսրովի անտառ պետական արգելոցը, Գնիշիկ պահպանվող լանդշաֆտը, Վայոց Ձորի մարզի պետական արգելավայրերը, «Զանգեզուր» պետական արգելավայրը։

Ծրագիրն ուղղված է վայրի կենդանիների միգրացիան պահպանելուն: Այն մեկնարկել է 2015թ. և նախատեսված է իրականացնել 5 տարվա ընթացքում։ Ծրագիրն Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի համայնքներին աջակցություն է տրամադրում երկարաժամկետ հողօգտագործման պլանների մշակման և կոնկրետ միջոցառումների իրականացման համար։

Բնության համաշխարհային հիմնադրամի էկոլոգիական միջանցքների ծրագրի ղեկավար Արմեն Շահբազյանը կարևորում է համայնքների միջոցով հենց համայնքների խնդիրների որոշումը և լուծումը․ նման մոտեցումն անհրաժեշտ է, որ համայնքները նաև բնապահպանական հարցերով կարողանան զբաղվել։

«Մենք նպատակ ունենք կովկասյան գորշ արջի, կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի պահպանությունն ավելի բարձր մակարդակով իրականացնել և այդ պարագայում ցանկանում ենք, որպեսզի համայնքը նույնպես իր մասնակցությունն ունենա»,- ասում է Արմեն Շահբազյանը։

Նշենք, որ ծրագիրը տրամադրում է աջակցություն՝ անհետաձգելի կարճաժամկետ միջոցառումներ իրականացնելու համար, որոնք կապահովեն միջանցքների էկոլոգիական ամբողջականությունն Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի 26 համայնքում․ ֆոնդը կազմել է 68 000 եվրո։ 2016-թ. ավարտվել է ծրագրի առաջին փուլը։

Երկրորդ փուլը մեկնարկել է 2017թ., այն ընդգրկել է 7 համայնք․ Արևիս, Բռնակոթ, Թասիկ, Սալվարդ, Արտավան, Հորս և Զանգակատուն համայնքները։ Համայնքներում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը համագործակցել է տեղի ՀԿ-ների հետ։

Օրինակ՝ Արտավան համայնքում բարեկարգվել է համայնք մտնող ճանապարհը, ասֆալտապատվել, փոսալցվել է 1600 քմ ճանապարհահատված։ Տրամադրվել է 13 մլն դրամ։

Զանգակատուն համայնքում իրականացվել է ներհամայնքային ճանապարհների արտաքին լուսավորման ցանցի վերականգնում և ստեղծում։ Իրականացվել է 3,5 կմ երկարությամբ ցանցի ստեղծում, 85 հատ էներգախնայող լապտերների և 36 էլեկտրասյուների տեղադրում։

Հորս համայնքում վերանորոգվել է ջրագիծը և անցկացվել լուսավորություն, Արևիս համայնքում վերանորոգվել է գյուղի ջրատարը, Բռնակոթ համայնքում կառուցվել է դպրոցի ճաշարանը, Սալվարդ համայնքում դարձյալ փողոցային լուսավորություն է անցկացվել․ Թասիկ համայնքում ջրագիծ է կառուցվել, նաև ջրահեռացման առու։
Այս ծրագիրը միտված է համայնքների կարիքները լուծելու միջոցով՝ նպաստել համայնքների բնապահպանական գիտակցության բարձրացմանը, կենդանիների անվտանգ տեղաշարժին։

NEWSPRESS.am