ՇՊՀ-ում տեղի ունեցող սկանդալային իրադարձությունների հետքերով․ «Անդրադարձ» մամուլի ակումբը հրավիրում է ասուլիսի
Մարտի 20-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Շիրակի պետհամալսարանի արդեն նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, նույն բուհի ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը և կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը:
Թեման` ՇՊՀ-ում տեղի ունեցող սկանդալային իրադարձությունների հետքերով. իվերջո, ինչո՞ւ են աշխատանքից ազատվել բուհի երկու դասախոսները, ինչո՞ւմ է մեղադրվում Շիրակի համալսարանի ռեկտորն ու ինչի՞ դեմ են ընդվզում նախկին աշխատակիցները:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: