Լոնդոնյան խայտառակություն․ Ի՞նչ տվեցին ու կորցրեցին մրցավարները Արսենալ-Միլան հանդիպմանը
Մարտի 15-ին Եվրոպալիգայի խաղարկության ժամանակ Արսենալը սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց իտալական Միլանին։
NEWSPRESS.am Sport-ը չի անդրադառնա Հենրիխ Մխիթարյանի խաղին, քանի որ հայ ֆուտբոլիստը հրաշալի հանդիպում անցկացրեց Արսենալի կազմում։ Վստահաբար կարելի է նշել, որ Հենրիխն ամբողջ առաջին խաղակեսում պայքարեց Միլանցիների դեմ։ Նա շատ ակտիվ էր պաշտպանողական գործողություններում ու անգամ փակում էր հենակետային գոտին։ Արսենալը երեկ հաղթեց, քանի որ այս պահի դրությամբ նրանք ավելի ուժեղ են, քան իտալական թիմը։ Արսենալում հանդես են գալիս բազմափորձ, աստղային, պրոֆեսիոնալ ու ուժեղ ֆուտբոլիստներ։ Արսենալն ամեն տարի խաղում է եվրագավաթներում ու վերջին տարիների համեմատ ունի մեծ փորձ։ Արսենալում հրաշալի կատարողներ են հանդես գալիս։ Սա շրջանցել չի կարելի, քանի որ իրականություն է ու փաստ։
Բայց փաստացի երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ իրենց խայտառակ պահվածքով աչքի ընկան հանդիպման մրցավարները։ Սա առաջին դեպքը չէ, երբ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում մրցավարական անձնակազմը աչքի է ընկնում անկողմնակալությամբ ու արդյունքում փչանում է ևս մեկ հանդիպում։ Այդպիսի օրինակները շատ են, երբ մրցավարի որոշումները մեծ ազդեցություն են թողնում հանդիպման վրա։ Հանուն արդարության պետք է նշել, որ Միլանի համար անհնար կլիներ հաղթահարել Արսենալի արգելքը, սակայն փաստացի մրցավարը կայացրեց շատ սխալ ու կոպիտ որոշումներ, բայց դրանցից ամենակոպիտները 11 մետրանոցների դրվագներն էին, երբ Ուելբեքից 1 մետր հեռավորության վրա կանգնած մրցավարը չնկատեց սիմուլյացիան, իսկ րոպեներ անց էլ չնկատեց Արսենալի պաշտպանի ձեռքով խաղը տուգանային հրապարակում։
Իսկ թե ինչ կլիներ, եթե չլինեին այս սխալները, չի կարող պատասխանել ոչ ոք, բայց այն, որ հանդիպումն այլ ընթացք կստանար, ինտրիգը կմեծանար, հանդիպումն ավելի ակտիվ ու ագրեսիվ կդառնար, դա նույնպես կարելի է ենթադրել։
Իսկ այդ ամենին ի պատասխան պետք է նշել, որ այս տարի Իտալիայի առաջնությունում մրցավարներին միացան նաև տեսակրկնության սարքերը, որոնց շնորհիվ իտալիայում այս տարի ընթանում է մաքուր ֆուտբոլ, որը զերծ է վիճահարույց դրվագներից։ Խաղից դուրս իրավիճակներից խփված գոլերը չեղարկվում են, ձեռքով խաղի համար՝ ֆուտբոլիստները պատժվում։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ տեսակրկնությունը միայն օգնում է։ Ժամանակն է արդեն, որ մրցավարական աշխատանքը առաջին հերթին անթերի լինի եվրոպական հեղինակավոր ակումբային մրցաշարերում։ Հակառակ դեպքում ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Լոնդոնյան խայտառակությունն էր։