Սամվել Ալեքսանյանը Բոգոյի հետ խնամիանալու պլաններ չունի
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սամվել Ալեքսանյանի հովանավորյալ Ռուբեն Կոստանյանը, ով քրեական շրջանակներում հայտնի է «Բոգո» մականվամբ, հնարավոր է «խնամիանա Լֆիկի հետ»: Մասնավորապես, խոսքն Ալեքսանյանի դստեր՝ Լուսինեի և Բոգոյի որդու ամուսնության մասին էր:
Սակայն այս լուրը չի համապատասխանում իրականությանը:
NEWSPRESS.am-ի հավաստի տեղեկություններով՝ Լֆիկ-Բոգո հարաբերությունները ո՛չ թե խնամիական, այլ քավոր-սանիկական են, և նրանք ամենևին էլ չեն պատրաստվում խնամիներ դառնալ: