Մայիսին կկայանա միջազգային քաղաքական մեգահանդիպում․ Թրամփ vs Կիմ Չեն Ին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն առաջարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպել միասին: Դոնալդ Թրամփն ընդունել է հանդիպման առաջարկը և հնարավոր է այն տեղի ունենա արդեն մայիսին: Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ հավանական հանդիպման նախապատրաստության համար որոշ ժամանակ կպահանջվի:
Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Թրամփի հետ հանդիպման ցանկության մասին Վաշինգտոնում հայտնել են Հարավային Կորեայի ներկայացուցիչները, ովքեր օրերս հանդիպել էին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Հավանական հանդիպման լուրը մեծ առաջընթաց է Կորեական ճգնաժամի համար, քանի որ ամիսներ շարունակ Հյուսիսային Կորեայից մտահոգիչ սպառնալիքներ էին հնչում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հասցեին:
Սակայն որոշ մասնագետներ կասկածներ են հայտնում այդ հանդիպման վերաբերյալ և ասում, որ Կիմ Չեն Ինի առաջարկը՝ Թրամփի հետ հանդիպելու, առավել քան տարօրինակ է: Հանդիպման առաջարկի մասին հայտնել են Հարավային Կորեայի ներկայացուցիչները, ովքեր օրերս Հյուսիսային Կորեայում հանդիպել էին Կիմ Չեն Ինի հետ, նրանցից բացի այլ մասնակիցներ չեն եղել հանդիպմանը։