«Կնոջ գեղեցկությունը մեծանում է նրա տարիքին զուգընթաց»․Օդրի Հեփբորնի ցիտատներից
Արցունքները կարող են նշանակել ավելին, քան ժպիտը, որովհետև մենք ժպտում ենք գրեթե միշտ, իսկ լաց ենք լինում միայն սիրելիների համար։
Կիրքն այն է, ինչ թաքնված է կնոջ ներաշխարհում։
Ինձ համար մայրս և հայրս գրեթե ժամանակ չեն ունեցել։ Ես հիշում եմ, որ ոչ ոքի պետք չէի և ամբողջ կյանքում կասկածում էի, որ ինչ-որ բան կարող է փոխվել։ Այդ ժամանակ շոկոլադն իմ միակ ընկերն էր։ Նա ինձ երբեք չի դավաճանել։
Կնոջ գեղեցկությունը պետք է տեսանելի լինի նրա աչքերում։ Դա դեպի սիրտ դուռն է, դեպի այն տեղը, ուր ապրում է սերը։
Դուք միշտ էլ կարող եք հասկանալ, թե ինչ մարդ է համարում ձեզ տղամարդը՝ ելնելով նրանից, թե ինչ ականջօղեր է նա ձեզ նվիրում։
Ինձ անկողին հարկավոր չէ, որպեսզի ապացուցեմ իմ կանացիությունը։ Ես կարող եմ սեքսուալ լինել խնձորներ քաղելով կամ պարզապես անձրևի տակ կանգնելով։
Իմ ամանորյա միակ երազանքն այն է, որ լինի խաղաղություն աշխարհի բոլոր երեխաների համար։
Որպեսզի վստահ կեցվածք ունենաս, քայլիր այնպես, ասես դու մենակ չես։
Կնոջ գեղեցկությունը մեծանում է նրա տարիքին զուգընթաց։
Եթե քեզ պետք գա օգնության ձեռք, իմացիր, որ դու այն ունես։ Դա քո սեփական ձեռքն է։