Չեչնիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ․ ոչ պաշտոնական տվյալներով՝ կա 9 զոհ
Չեչնիայի Իտում-Կալինսկի շրջանում վթարի է ենթարկվել Mi-8 ուղղաթիռը։ Այդ մասին հաղորդում է Ntv.ru-ն:
Ըստ նախնական տվյալների՝ կա առնվազն 8 զոհ, որոնց տվյալները նշված են։ Ուղղաթիռի զոհերի մասին տեղեկությունը հայտնում է TACC-ը։ Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ ուղղաթիռը պատկանում է սահմանապահ ծառայությանը:
Լրատվական կայքերում այս տեղեկության հայտնվելուն պես մամուլում սկսեցին հայտնվել նաև լուրեր, որտեղ նշվում էր, որ իրականում այդպիսի վթար տեղի չի ունեցել։ Այդ լուրերից հետո Չեչնիայի Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտարարեց, որ իրականում այդպիսի վթար տեղի է ունեցել, սակայն զոհերի մասին դեռ հստակ տեղեկություններ չկան։
Ռուսական մամուլն էլ նշում է, որ վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Հավելենք նաև, որ տեղում տարվում են փրկարարական աշխատանքներ։