Անգելա Մերկելը պատրաստվում է ձևավորել իր չորրորդ կառավարությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է ձևավորել իր չորրորդ կառավարությունն այն բանից հետո, երբ ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստորագրեց կոալիցիոն կառավարության մաս կազմելու համաձայնագիրը: Այդ կերպ վերջ դրվեց երկրում տիրող քաղաքական ճգնաժամին, որը հասունացել էր նախորդ տարվա ընտրություններից հետո:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բաժանվել էր երկու ճամբարների, որոնց մի մասը՝ ի դեմս կուսակցության ղեկավար կազմի, կողմ էր Մերկելի հետ կոալիցիա կազմելու գաղափարին,իսկ մյուս մասը՝ ի դեմս կուսակցության երիտասարդ արմատականների, դեմ էր հանդես գալիս այդ որոշմանը: Անգելա Մերկելը, ով Գերմանիան ղեկավարում է արդեն 12 տարի, արդեն շնորհավորել է իր նոր գործընկերներին և հայտարարել, որ մեծ ակնկալիքներ ունի իրենց համագործակցությունից՝ ի շահ Գերմանիայի:
Կոալիցիոն հուշագիր ստորագրելուց առաջ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներսում տեղի էր ունեցել քվեարկություն, որի արդյունքներով կուսակցության անդամների 66%-ը կողմ է քվեարկել կոալիցիային միանալու գաղափարին: Քվեարկությունից հետո կուսակցության ղեկավար Օլաֆ Շոլցը հայտարարել էր.
«Մենք ստացանք հստակ պատասխան՝ մեր կուսակցությունը կմասնակցի Գերմանիայի կառավարմանը»։