99-ամյա լողորդը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում
99-ամյա ավստրալիացի լողորդը, հավանաբար, համաշխարհային ռեկորդ կսահմանի իր տարեկիցների շրջանում՝ 50 մետր տարածքն ազատ ոճի լողով անցնելու համար: 99-ամյա Ջորջ Քորենսն այդ տարածությունը լողալով անցել է 56.12 վայրկյանում: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Մրցությունն անցկացվում էր 100-104 տարեկանների շրջանում և Քորենսը միակ մասնակիցն էր: Նախկին ռեկորդը սահմանվել է 2014-ին, իսկ այժմ Գինեսի ռեկորդակիրների հանձնաժողովը քննում է նրա գործը՝ նոր ռեկորդ գրանցելու համար: Ինքը՝ Ջորջ Քորենսը, գոհ է իր արդյունքից:
Նա շատ տպավորված էր նաև իր երկրպագուների ողջյուններից: Քորենսը լողով զբաղվել է երիտասարդ տարիներին, այնուհետև թողել այդ մարզաձևը և միայն 80 տարեկան հասակում է նորից սկսել ակտիվորեն զբաղվել լողով:
«Ես դադարել եմ լողով զբաղվելուց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց ի վեր և վերադարձել եմ դրան միայն թոշակի անցնելուց հետո»,- է նա: