«Ժամանակ». Դաշնակցությանը կարող է անցնել նաև Գյումրու քաղաքապետի պաշտոնը
«Ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է.
«Դաշնակցական որոշակի շրջանակներ կարծում են, որ երկարատև կոալիցիայի համար պետք է իրենց տրվի մեկ ամբողջ մարզ՝ համայնքների ղեկավարներով հանդերձ։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ խոսքը Շիրակի մարզի մասին է, որտեղ արդեն մի քանի ամիս է, ինչ բավական ակտիվ աշխատում է դաշնակցական նոր մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ ներգրավելով բազմաթիվ ծրագրեր մարզի զարգացման համար, նաև ՏԻՄ վերջին ընտրություններում հաջողվեց ՀՀԿ-ի լուռ համաձայնությամբ բավական ամրապնդել սեփական դիրքերը խոշորացված համայնքներում։
Ըստ որոշ խոսակցությունների՝ Դաշնակցությանը կարող է անցնել նաև Գյումրու քաղաքապետի պաշտոնը. քաղաքում համառորեն լուրեր են տարածվել այն մասին, որ Սամվել Բալասանյանը պաշտոն է ստանալու Չինաստանում, ինչը կնշանակի, որ ավագանին նոր քաղաքապետ կընտրի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում