Մի շարք դեղերի՝ դեղատոմսով վաճառքը. կշահի՞, թե՞ կտուժի բնակչությունը. ասուլիսի հրավեր
Մարտի 1-ից ուժի մեջ մտնող կառավարության որոշումը, ըստ որի` մի շարք դեղեր հնարավոր կլինի գնել միայն դեղատոմսով, շարունակում է բուռն քննարկման առարկա մնալ հանրության շրջանում. հօգո՞ւտ, թե՞ ի վնաս բնակչության:
Թեմայի շրջանակներում փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևան քաղաքի գլխավոր սրտաբան, դոկտոր, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը, հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանը և «Ընտանիքի առողջության պահպանման համալիր» ԲՀԿ ղեկավար Մերի Խաչիկյանը:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: