Ապրիլյան պատերազմի ժամանակ ոտքերը կորցրած Դավիթ Գրիգորյանը նշանվել է (ֆոտո, վիդեո)
Boomnews.am-ը գրում է.
Ապրիլյան պատերազմի օրերին ականապայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը, ով նույնիսկ երկու ոտքը կորցնելուց հետո այսպես ժպտում էր, շաբաթ օրը նշանադրվել է։
Boomnews.am-ի հետ զրույցում Դավիթը պատմել է, որ իր ընտրային՝ Սոնային ճանաչել է մինչ բանակ զորակոչվելը։
Սոնան Դավիթի համագյուղացին է, 18 տարեկան։
Նշանադրությունը տեղի է ունեցել նեղ բարեկամական շրջանակում՝ Սոնայենց տանը։ Զույգը հարսանիքի օրը դեռ չի որոշել: