Նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանի խորհրդական
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Հասմիկ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական»,-ասված է հրամանագրում: