Սարսափելի ցուցադրություն` Միլանում․ Մոդելները քայլում են պոդյումում ու ցուցադրել իրենց կտրված գլուխները
Նորաձևության տան դիզայներ Գուչչի Ալեսանդրո Միշելը Միլանում ներկայացրել է «Cyborg» նոր հավաքածուն: Ամբիոնի վրա որոշ մոդելներ դուրս են եկել՝ իրենց ձեռքերում պահելով իրենց գլուխները։ Այդ մասին փոխանցում է NTV.ru-ն:
Դահլիճը, որտեղ տեղի է ունեցել ցուցադրությունը, մշակված է եղել թատերական ոճով, որտեղ տեղադրվել են եղել նույնիսկ իրական հիվանդանոցային լուսավորություն և վիրաբուժական մահճակալներ:
Մոդելները հասարակությանը ներկայացել են ոչ միայն իրենց ձեռքերում պահելով իրենց գլուխները, այլև հանդիսատեսին ցուցադրել են օձեր, քամելեոններ և փոքրիկ հրեշներ։
Հագուստի հեղինակ Ալեսանդրո Միշելը հայտնել է, որ իր հավաքածուն նվիրված է մարդկանց։ Նա նշել է նաև, որ այս մարդիկ մենք ենք, ովքեր ուզում են դառնալ այն, ինչ ցուցադրվում է այս ցուցադրության ժամանակ։ «Մենք բոլորս մեր կյանքի Ֆրանկեյնշտեյններն ենք», – ասել է դիզայները: