Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Մամուլ

«Հրապարակ». Ի՞նչ են հայտարարագրել Սերժ Սարգսյանի եղբայրն ու Շառլ Ազնավուրը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերն ուսումնասիրելիս պարզվում է, որ պաշտոնյաներից շատերն օրենքի խախտմամբ են ներկայացրել իրենց հայտարարագրերը:

«Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջն է՝ ներկայացնել ոչ միայն տարեկան, այլ նաև պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի գույքի և եկամուտների հայտարարագիր: Մասնավորապես՝ ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանձնաժողով չի ներկայացրել իր 2013 թ. տարեկան հայտարարագիրը, այլ միայն պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ինչի կապակցությամբ քաղհասարակության ներկայացուցիչներն օրերս իրենց մտահոգությունն էին հայտնել:

Նկատենք, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը հանձնաժողով է ներկայացրել միայն տարեկան հայտարարագրերը:

Նա պաշտոնավարում է՝ սկսած 2010 թվականից, սակայն հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը միայն սկսած 2014 թվականից: Դատելով դրանցից՝ Լ. Սարգսյանն ու նրան փոխկապակցված անձինք միայն աշխատավարձով են ապրում:

Նա 2014-ի հայտարարագրում ներկայացրել է միայն երկու տեղից ստացված եկամուտը՝ աշխատավարձի տեսքով՝ 4 մլն 758 հազար 372 և 2 մլն 487 հազար 589 դրամ: 2015-ին Սարգսյանը դարձյալ միայն աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ է հայտարարագրել, որոնք ստացվել են երկու տարբեր տեղերից՝ 6 մլն 760 հազար 560 և 2 մլն 110 հազար 115 դրամ:

2016 թվականին նրա եկամուտներն աճել են՝ կազմելով 7 մլն 507 հազար 947 և 2 մլն 637 հազար 294 դրամ, որոնք գոյացել են դարձյալ աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից: Նրա կինը՝ Արմինե Գումեդինի Հարությունյանը, նույնպես հայտարարագրել է աշխատավարձը, որը երեք տարվա կտրվածքով նույնն է՝ 2 մլն 300 հազար դրամ:

Նշենք, որ Ա. Հարությունյանը 1997-ից Մ. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում է աշխատում՝ բժիշկ-ակնաբույժ է: 2011-ից էլ աշխատում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնում՝ որպես դասախոս, ՀՀ ակնաբուժական ասոցիացիայի անդամ է:

Լ. Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, որպես փոխկապակցված անձ, որևէ գույք և դրամական միջոց չի հայտարարագրել, միայն «այլ եկամուտ» 291,000.00 դրամ, սակայն, թե ինչ աղբյուրից է ստացվել եկամուտը՝ պաշտպանված է: 2016-ին Անի Սարգսյանը, որպես «այլ եկամուտ», հայտարարագրել է ընդամենը 60 հազար դրամ:

Նշենք, որ Լ. Սարգսյանը ՀՀ ԱԳՆ- ում է աշխատում՝ սկսած 1993-ից: Նա եղել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, տարբեր տարիների զբաղեցրել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, Թունիսում և Ալժիրում: Նա «Փյունիկ» հիմնադրամի հոգա¬բարձուների խորհրդի նախագահն է, հիմնադրամի գործադիր տնօրենը, կառույց, որը միլիոնավոր դոլարների հետ գործ ունի:

Նկատենք, որ Լևոն Սարգսյանը միակ դեսպանը չէ, որ խուսափել է պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքն ու եկամուտները հայտարարագրելուց: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նույնպես չի հայտարարագրել պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքն ու ունեցվածքը:

Իսկ ահա Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան Շառլ Վաղինակ Միքայելի Ազնավուրը, որը դեսպանի պաշտոնն ստանձնել է 2009-ի մայիսի 5-ից, հանձնաժողով ընդհանրապես չի ներկայացրել և ոչ մի հայտարարագիր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում