«Ժամանակ». Բաբլոյանը և Ալթունյանը նոր բիզնես պրոյեկտ են մտմտում
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նոր բիզնես պրոյեկտ են մտմտում: Նրանց ցանկանում են Երեւանի բժշկական համալսարանից խլել օրդինատուրան եւ տեղավորել որեւէ հիվանդանոցի թեւի տակ՝ վերածելով սեփական բիզնես կենտրոնի:
Այս պրոյեկտի իրականացումը հղի է ո՛չ միայն տասնյակ և հարյուրավոր դասախոսների գործազրկությամբ, այլ նաև երիտասարդ մասնագետների պատրաստման որակի էական անկմամբ:
Հանուն հանրության առողջության՝ սրանց երկուսին էլ պետք է հնարավորինս հեռու պահել առողջապահությունից, քանի որ Բաբլոյանին ու Ալթունյանին փողից բացի այս կյանքում ուրիշ որևէ բան չի հետաքրքրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում