Մահացել է սիրված երգչուհի Մարիետա Բադալյանը
Այսօր առավոտյան մահացել է սիրված երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը։
Նա բազմաթիվ մրցույթների դափնեկիր էր, կատարում էր հայկական և համաշխարհային հիթեր։
Հատկապես սիրելի էր երգչուհու կատարմամբ «Արի իմ սոխակ», «Գետակի վրա» և այլ երգեր։ Խորհրդային շրջանում Մ․ Բադալյանն այն եզակի երգչուհիներից էր, ով երգում էր կիթառի նվագակցությամբ։
Մարիետա Բադալյանը վատառողջ էր և պայքարում էր անբուժելի հիվանդության դեմ։