Թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի. Սեյրան Օհանյանը ջահերով երթին մասնակցելու կոչ է անում (տեսանյութ)
Ապրիլի 23-ին` ժամը 19։15, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ է անում բոլորին միանալ երթին` այն գիտակցումով, որ չդատապարտված, ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում։
«Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը, արժեքներն ու արժանապատվությունը պաշտպանելով, լինենք միասնական և թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի»,- գրել է Օհանյանը։