Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունություն և անվտանգության բարձրացում. Վլադիմիր Վարդանյան
Մենք պետք է անենք ամեն ինչ, որ ունենանք հստակ, ընդունելի սահմանագծված սահմաններ՝ բոլոր հարևանների հետ, որոնք հիմնված են լինելու Ալմաթիի հռչակագրի վրա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Խորհրդային Միության վարչական սահմանը հիմք է հանդիսանում սահմանագծման և սահմանազատման համար։
«Սա համաձայնություն է, որի վերաբերյալ գոհունակություն են արտահայտել թե՛ եվրոպական, թե՛ ՄԱԿ-ի և թե՛ այն կառույցները, որոնք ներգրավված են եղել այս գործընթացներում»,- ասաց նա։
Վարդանյանը նշեց նաև, որ ով ինչ վարչական սահմաններ ունեցել է Խորհրդային Միության փլուզման օրը, այդ վարչական սահմաններն են դիտվում որպես պետական սահմաններ։
«Ես չեմ ուզում կասկածի տակ դնել ՀՀ-ի ինքնիշխանությունը, բայց չեմ թաքցնի՝ կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունություն և սահմանների անվտանգության բարձրացում»,- ասաց նա։