Երկու նոր ավտոբուսները Երևանում հարվածել են իրար, կա ԲԿ տեղափոխված քաղաքացի (տեսանյութ) Զելենսկիին նախազգուշացվել է ճակատում աղետալի վիճակի մասինՍրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք, լա՞վ եք զգում. քաղաքացին` ոստիկաններին (տեսանյութ) Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում նշել են, թե ով է կազմակերպել 2014 թվականին Օդեսայի սպանդըԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցում կրկին լարված իրավիճակ է․ ՈՒՂԻՂ Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Կուլեբա Վաղը տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի Գեղարքունիքի մարզում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա (տեսանյութ) Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում (տեսանյութ) Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Դանիելյան Քանի սրանք իշխանության են, «դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են ՀՀ ինքնիշխանությունը. Աբրահամյան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացներըՀայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Միրզոյանը կարևորել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու հարցում Ուկրաինայի ԱԳՆ դիրքորոշումը
Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է արգելված զենք կիրառելու մեջՏավուշում իրականացվում է հանուն թուրքի օպերացիա՝ հայ ոստիկանը ռեժիմի թելադրանքով թուրքի համար ճանապարհ է բացում․ ԶոհրաբյանԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը1300-ից ավելի ուսուցիչներ կան համակարգում, որոնք դեռ չեն համապատասխանում օրենքի պահանջներին․ Ժաննա ԱնդրեասյանՔրեակատարողական ծառայողների աշխատվարձը կբարձրանա
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
46-ամյա տղամարդը կալանավորվել է Հրազդանի կիրճում սպանության գործովԿիրանցիների նկատմամբ իշխանության կողմից իրականացված գործողությունները նման են պետական ահաբեկչության. Պետրոսյան (տեսանյութ)Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)«Մեր դրոշը ծածանվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի»․ ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված շուրջ 106000 անձի, ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն կտրամադվի՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով
Ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am
Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա՝ ոստիկանությունն ընդհանրապես, որպես ծառայություն, կդառնա անիմաստ․ Փաշինյան
Այ սենց որ կազմակերպված մեր սահմանը պահեիք` թուրքը մեր սահման չէր մտնի. Գառնիկ Դանիելյանը` Կիրանցը շրջափակած ոստիկաններին (տեսանյութ)
«Կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի»․ նստացույց անող դիպուկահարը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Այն, ինչ կատարվում է Կիրանցում, տեսնելու ենք հայաստանյան այն բնակավայրերի ուղղությամբ, որտեղ իշխանությունները շարունակելու են ադրբեջանական օրակարգով «սահմանային ճշգրտումներ իրականացնել»ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ հայտարարությունըՄենք չենք ուզում հասնել այն մակարդակին, որ քաղաքացիները ինքնադատաստանի մեխանիզմի անցնեն․ Արծվիկ ՄինասյանՀամալսարաններում իրազեկման ակցիաներ են (տեսանյութ)Վրաստանում հայտնել են հոսպիտալացված ցուցարարների մասինՍյուն են տնկում, որ ոչ մի կողմ հարձակվելու պատճառ չունենա, սյունը դրա համար ա․ Սանոսյան (տեսանյութ)
Կիրանցը՝ շրջափակման մեջ (տեսանյութ)
Ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա՝ քաղաքացուն և ոստիկանին պաշտպանելու համար․ Փաշինյան (տեսանյութ)Վաշինգտոնում ցուցարարները հավաքվել են ի պաշտպանություն Պաղեստինի

Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել․

«Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին հանրությանը հայտնի են կցկտուր ու միակողմանի տեղեկություններ, որոնք տարածվել են նախաքննության սկզբնական փուլում, վարույթն իրականացնող մարմնի կողմից։

Այդ հաղորդագրություններով փորձ էր կատարվում հանրության մոտ ստեղծել ինչ-որ անորակ հրթիռներ չարդարացված բարձր արժեքով ձեռք բերելու տպավորություն։

Դրան զուգահեռ ընտրվել է գործով դատական քննությունը «փակ ռեժիմով» իրականացնելու տարբերակը, այն պատճառաբանությամբ, թե քննարկման առարկա փաստական տվյալները պարունակում են պետական գաղտնիք։

Այս ամենի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրությունը զրկված է գործի իրական փաստական հանգամանքներին ծանոթ լինելու հնարավորությունից։ Շատերը գործի մասին ունեն միայն այն տեղեկությունը, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորված է։

Հիմա արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ մեր տպավորությամբ իրավական շղարշի տակ իրականացվող այս ողջ գործընթացի միակ նպատակը հենց դա է` հանրությանը ներկայացնել նախկին նախարարի կալանավորված լինելու փաստը, հնարավորություն չտալով անգամ տեղեկանալու, թե ինչի մասին է իրականում գործը, ունի արդյոք առաջադրված մեղադրանքը գոյություն ունենալու որևէ հիմք, արդյոք կա Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք, թե ոչ։

Դեռ քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում էր մեզ ակնհայտ, որ առաջադրված մեղադրանքն ու ապացույցներով հիմնավորված փաստական հանգամանքները միմյանց հետ որևէ կապ չունեն։ Այդ համոզմունքն էլ ավելի էր ամրապնդվում յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում, ու դրան զուգահեռ առարկայանում էր հարցը, թե նման պայմաններում ինչ նպատակ ունի այս հետապնդումն ու կալանքը։ Իրավական գործընթացի շղարշն այս գործի վրայից վերջնականապես անհետացավ, դատաքննության վերջին փուլում` իրեղեն ապացույց հրթիռների զննության արդյունքում։ Արդեն 3 տարի որպես իրեղեն ապացույց ճանաչված հրթիռները գտնվում էին անթերի վիճակում։ Դավիթ Տոնոյանի ու նրա պաշտպանների պահանջները իրեղեն ապացույց ճանաչված բոլոր հրթիռները զննելու մասին, մնացին անկատար, թեև ընտրովի զննված բազմաթիվ հրթիռներն էլ դրանց անթերի վիճակի մասին որևէ կասկածի տեղ չթողեցին։

Ու այս փուլից հետո, սակայն, հրթիռներն իր աչքով տեսած դատավոր Վահե Դոլմազյանը նախօրեին կրկին մերժեց Դավիթ Տոնոյանի պաշտպանների միջնորդությունը` խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու մասին։ Այս ամենի արդյունքում արդեն որևէ կասկած չունենք, որ ի սկզբանե այդ գործը չի ունեցել իրավական որևէ հիմք, չի հետապնդել իրավական որևէ նպատակ, իսկ Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում։

Այս ամենը քաղաքական նպատակներ հետապնդող, քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, որը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրված` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում։ Մի փաստ, սակայն, հարկ է արձանագրել` իրականությունը հնարավոր է խեղաթյուրել, բայց միայն ժամանակավորապես, ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»։