Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»Սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքովՄենք պատրաստ ենք Ղարաբաղում գյուղատնտեսական քաղաք կառուցել. ԼուկաշենկոՊարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժածՂրիմում պայթյուններ են որոտացելՊատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում (լուսանկարներ)ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. որոշ հատվածներում մառախուղ էՊատերազմից հետո Գազայի վարչակազմը կորոշի ​​ՀԱՄԱՍ-ի ապագանՔաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ ադրբեջանցի վանդլաների թիրախում, ոչնչացման վտանգի տակ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Ինչ է մնացել Ադրբեջանին «սահմանազատման» գործընթացի արդյունքում՝ ըստ ԱԽ քարտուղարի Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք ունեն Կիրանցի գրանցում Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել է նվիրական արժեք Փաշինյանը թիմի հետ «սահմանազատման և սահմանագծման գործընթացն» է քննարկել Սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել․ ԱԽ քարտուղար Նեթանյահուն խոստովանել է, որ Իսրայելը կարող է հաղթել պատերազմը Գազայում առանց ԱՄՆ-ի օգնությանՀայաստանի և Նիդերլանդների Ֆինանսների նախարարությունները համագործակցության հարցեր են քննարկել Նիկոլի հանձնողական քաղաքականությունը խրախուսում է Ադրբեջանի նոր ագրեսիան․ Արտակ Զաքարյան Արցախից բռնահանված 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակն է գնահատվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ ավտոմեքենաները հայտնվել են ձորակում․ կա վիրավոր Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ) Այս ապօրինի գործընթացի պատճառով ՀՀ-ն ունենում է շուրջ 1100 հեկտարի չափով տարածքային կորուստ (տեսանյութ) ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ) Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին «Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ Էրդողան Մենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ) Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ «Շատ մեծ կոնսոլիդացիա կա, վաղը, մյուս օրը կտեսնեք». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վահագն Չախալյանը ձերբակալվեց 72 ժամով Սրբազանն ու շարժման անդամներն ամփոփում են օրը Սուրբ Աննա եկեղեցիում․ ՈՒՂԻՂ
Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն
Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Թաթոյան Այս տարի սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ. ԱՆ Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ

Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբան

Թուրք հայտնի լրագրող և մեկնաբան Մուրաթ Բարդաքչըն հոդված է հրապարակել՝ «Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է» վերտառությամբ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am։

Հոդվածը դիտարկում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը՝ կասկածի տակ դնելով դրա իրատեսականությունը:

Չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման ու նորմալացման ցանկալիությանը, ըստ հեղինակի, դա գործնականում դատարկ երազանք է մի շարք պատճառներով:

«Թուրքիայի և Հայաստանի միջև դարավոր թշնամանքին վերջ տալը և կողմերի միջև նորմալ հարևանական հարաբերություններ հաստատելը, իհարկե, ցանկալի զարգացում է, բայց ցավոք դա ընդամենը դատարկ երազանք է: Սահմանը կարող է բացվել։ Չնայած փակ լինելուն՝ Թուրքիայում արդեն տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ կան, որոնք այստեղ աշխատում են, հետևաբար սահմանի բաց կամ փակ լինելը առանձնապես կարևոր չէ, սակայն կողմերի միջև բարեկամության, համագործակցության և այլնի հաստատումը հնարավոր չէ»:

Հեղինակը մատնանշում է մի շարք խոչընդոտներ, որոնք թուրք-հայկական հաշտեցումը դարձնում են դժվար իրագործելի ներկա պայմաններում:

1. Հայկական սփյուռքը Թուրքիայի դեմ ատելությունը դարձրել է վաստակի միջոց և թույլ չի տա, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններն ամբողջապես կարգավորվեն:

2. Թուրքիան ստիպված է մերժել Հայաստանի առաջ քաշած «չեղած ցեղասպանությունը ճանաչելու» պայմանը:

3. Երկու ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:

«Մինչ Հայաստանն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են, իսկ Թուրքիայում բարի մտադրություններով, բայց երազկոտ որոշ շրջանակներ «մշտական խաղաղության և բարեկամության» մասին երազներ են տեսնում»,- գրում է Բարդաքչըն։

Հեղինակը նաև քննադատում է այն թուրք մտավորականներին, ովքեր ամեն ապրիլի 24-ին ներողություն են խնդրում հայերից։  Նա դա անվանում է անպատասխանատվություն, որը նշանակում է «Իմ պապը մարդասպան էր, քո պապին սպանել էր»։