Չի կարող աշխարհում լինել որևէ այլ խելագար կառավարություն, որը երկրի մի քանի փոքրիկ սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական սահմաններն օկուպացված են դիմացի կողմից․ Մանուկյան (տեսանյութ)Ամերիկացիները Գազայում անհապաղ զինադադար են պահանջումԿիրանցի կինը պատմում է, թե ինչպես է կիրանցեցի Գագիկ Վարդանյանը 1992թ-ի մարտի 11-ին նահատակվել «Խրեմլու»-ից արձակված գնդակից (տեսանյութ)Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները. Մինասյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄՊուտինը պլանավորում է խոշոր հարձակում. Bild2021-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ փոխել իրավիճակը, կանգնեցնել պարտության շղթան․ Արտակ Զաքարյան
Էս ո՞ւր հասանք՝ Լոռու մարզը սարքում եք սահմանային, գազամուղը տալիս եք Ադրբեջանին, որ փական դնի․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար ՎարդանյանԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկը»
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանի դեմ արշավն ուղղորդվում է իշխանության կողմից, անթույլատրելի է. Արման Թաթոյան
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարությունՈւկրաինան գիշերը հարձակվել է Ղրիմի ուղղությամբԿոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ՈւՂԻՂՌուսաստանը խոցել է Խարկովը հյուսիսկորեական հրթիռովՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմումՉինարի գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՀերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան. «Հրապարակ»«Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Լուրեր կան, որ «զղջացած» զինվորականները դաժան ծեծի են ենթարկվել. «Հրապարակ» Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում «Ժողովուրդ»Ինքնասպանության փորձ` Կիևյան կամրջիցԻ՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Ընդդիմության շարքերում առավել ռադիկալ տրամադրություններ են տիրում՝ փորձելու են փողոցի շունչը բերել ԱԺ․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անկարան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա Պուտինի այցը ԹուրքիաՔաղշինկոմիտեից հայտարարում են՝ քաղաքաշինական գործընթացները կհստակեցվեն քաղաքացիների համար Սի Ցզինպինը մայիսի սկզբին կայցելի Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՀայրենիքը մեր կարիքն ունի, դավաճանը հող է հանձնում․ երիտասարդների իրազեկման ակցիան՝ մոլլում Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Մարզպետը հետաքրքրվել է՝ որքանով են Սյունիքում աջակցում արցախցիներին ծրագրերում ընդգրկելու համար Կառավարությունից հայտնում են՝ կիրանցեցիներին առաջարկել են համատեղ քննարկումով «հարցերին լուծում տալ»
Հասարակություն

ՆԳՆ-ում փորձել են հասկանալ՝ ապագա ոստիկանները պատրա՞ստ են ընկալել նոր պահանջները

Ապրիլի 3-16-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման ուղղությամբ հարցազրույցի փուլը, որին մասնակցում էր 920 դիմորդ: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հարցազրույցներն ավարտվեցին ապրիլի 16-ին՝ Ոստիկանության համար խորհրդանշական օրը։

Դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։
Հարցազրույց անցկացնող չորս հանձնաժողովները նախագահում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը և ՔՈԳՎ վարչության պետ Արթուր Եգանյանը։
«Մի քանի ուղղությամբ ենք աշխատում՝ հայտնաբերել այնպիսի անձանց, որոնք Քրեական ոստիկանությունում աշխատելու ներուժ ունեն, գնահատել այն անձանց աշխատանքը, որոնք 24/7 ռեժիմով մեր քաղաքացիներին ծառայություն են մատուցում և նաև ձեռնամուխ են լինում հանցագործությունների բացահայտմանը, նրանց տալ հնարավորություն՝ կրթական գործընթացով անցնելու պայմաններում նշանակվել Քրեական ոստիկանությունում:

Մի կողմից բացահայտում ենք մեր լավ կադրերին, որոնք իրենց պոտենցիալը առավելագույնս կարող են օրինակ ծառայեցնել ոչ թե Քրեական ոստիկանությունում աշխատանքի շրջանակներում, այլ նաև Պարեկային ծառայությունում, Համայնքային ոստիկանությունում կամ ոստիկանության այլ ստորաբաժանումում, մյուս կողմից իդենտիֆիկացնում ենք այնպիսի անձանց, որոնց հետագա ծառայությունը պետք է նորից վերագնահատվի, և հասկանանք՝ արդյոք ոստիկանությունում կա տվյալ պոտենցիալին համապատասխան որևէ ուղղություն»,-ասում է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հանձնաժողովներում ներգրավված էին ՆԳՆ ոստիկանության, պետական կառավարման այլ համակարգերի, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հոգեբան:

«Կան հարցվողներ, որոնք բավական հուզված են ներկայանում, ինչը, կարծում եմ, նորմալ է, խոսում է նրանց հուզականության մասին: Կան նաև մարդիկ, ովքեր շատ պատրաստված են, բոլոր հարցերին պատասխանում են հանգիստ, հավասարակշռված»,-ներկայացնում է հոգեբան Քրիստինա Ավետիսյանը:

Այս փուլում ստուգվում էին դիմորդների անձնային որակները, ստեղծագործական մտածողությունը, ներուժը, ինչը կարևոր է վերապատրաստման ավարտից հետո հանրային անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարում առավել բարձր ցուցանիշներ գրանցելու համար։

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի խոսքով՝ «Որոշ գործընթացներ դեռ առջևում են: Դրանք հաղթահարելուց հետո, նկատի ունեմ դասընթացների փուլը, կձևավորվի Քրեական ոստիկանության նոր ստորաբաժանումը։ Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձրել կիբեռհանցագործությունների, թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների վրա։ Կարծում եմ՝ ապագայում կունենանք ավելի պրոֆեսիոնալ կառույց»:

Մասնագիտացված ծառայության բովանդակային, կառուցվածքային և կառավարման մեթոդաբանության փոփոխության արդյունքում Քրեական ոստիկանությունը կունենա ոլորտային ուղղաձիգ կառավարում թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։

«Ընդհանուր առմամբ, գործող ոստիկաններից գոհ ենք: Հատկապես կցանկանայի առանձնացնել ՔՈԳՎ ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը, փորձը և հետագա մղումը՝ ավելի լավ ծառայելու իրենց գործում։ Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց, փորձում ենք լավագույններին ընտրել: Կան արժանի թեկնածուներ, բայց կցանկանայինք, որ ավելի լավ պատրաստված լինեին»,-նշում է ՄԱԶԾ ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը:

Գործող ոստիկանի դեպքում հանձնաժողովի խնդիրն էր հասկանալ, թե նա պատրա՞ստ է ընկալել բարեփոխված ծառայության պահանջները, ստացած գիտելիքներն ու մասնագիտական ունակությունները ծառայեցնել արդի մարտահրավերներին դիմագրավելուն։ Քաղաքացիական անձանց դեպքում հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մոտիվացիայի, դիտողականության, սովորելու ունակությունների և որակական հատկանիշների վերաբերյալ հարցերը։

Հոգեբան Անահիտ Սահակյանի խոսքով՝ «Ի սկզբանե իմ առջև հարց եմ դրել քրեական ոստիկանների ընտրության դեպքում ինչը պետք է հաշվի առնել, ինչպիսի հարցեր տալ, որպեսզի ունենանք ապագա քրեական ոստիկանի հոգեբանական նկարագիրը, այսինքն՝ անհրաժեշտ հոգեբանական առանձնահատկությունները, որոնք, իհարկե, վերապատրաստումից հետո նաև կստանան համապատասխան գիտելիքներ, կարողություններ, հմտություններ»:

Հարցազրույցների ընթացքում Քրեական ոստիկանությունում ծառայության նոր մոտեցումների վերաբերյալ իրենց ակտիվությամբ աչքի ընկան նաև կին դիմորդները։
Դիմորդ Թամարա Սարգսյանն ասում է՝ «ՆԳՆ կրթահամալիրի պաշտոնական կայքէջում տեսել եմ Քրեական ոստիկանություն ընդունելության մասին հայտարարությունը, որոշել եմ գալ և ուժերս փորձել։ Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է մասնագիտական առաջընթացի համար»:

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ` Քրեական ոստիկանություն ընդունելության մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը:

«Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացումը ՆԳՆ բարեփոխումների կարևոր առանցքում է, և այս տեսանկյունից մեզ համար շատ կարևոր է ունենալ բովանդակային առումով կանանց և աղջիկների ներգրավում ոստիկանության աշխատանքներում, ծառայության կազմակերպման շրջանակներում: Այստեղ մենք Պարեկային ծառայության օրինակով նախ փոփոխեցինք պահանջները ոստիկանության համակարգ մուտք գործելու համար, և այն հավասարապես կիրառելի է նաև Քրեական ոստիկանության համար»,-ասում է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հարցազրույցի մասնակից քաղաքացիական անձանց մեջ նույնպես կային ներուժ ունեցող դիմորդներ, որոնք վերապատրաստվելուց հետո կարող են դառնալ արհեստավարժ ու բարեվարք ոստիկան: Նրանց ստացած գիտելիքների և գործող ոստիկանների փորձառության համատեղումը Քրեական ոստիկանությունում նոր որակ կապահովի:
«Մասնագիտությամբ իրավագետ եմ, 2023 թ. ավարտել եմ ՆԳՆ կրթահամալիրը։ Ընդունվում եմ Քրեական ոստիկանություն, որովհետև մտածում եմ, որ մասնագիտության համար լավ սկիզբ է»,-ասում է դիմորդ Դիանա Վերանյանը:

Հանձնաժողովի անդամները գործող ոստիկանների դեպքում մանրամասն ուսումնասիրում էին նրանց աշխատանքային կենսագրությունը և համալիր պատկերացում կազմում ծառայողական փորձի մասին։

Դիմորդ Նարինե Խաչատրյանը նշում է՝ «Ոստիկանությունում ծառայում եմ շուրջ 19 տարի և հուսով եմ, որ այդ տարիների ընթացքում ձեռք բերած աշխատանքային փորձս կկարողանամ հնարավորինս արդյունավետ օգտագործել Քրեական ոստիկանությունում»:
Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կրթահամալիրում կանցնեն հատուկ վերապատրաստում և թափանցիկ ընթացակարգով կնշանակվեն Քրեական ոստիկանության համապատասխան պաշտոնների: