Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ
Բոլիվար նահանգում կործանվել է Կոլումբիայի օդային գրոհային ավիացիայի Մի-17 ուղղաթիռը, որում գտնվող բոլոր ինը մարդիկ զոհվել են:
Այս մասին հայտնում է կոլումբիական բանակը:
«Այսօր խոր ցավով սգում ենք Mi-17 EJC3395 ուղղաթիռի անձնակազմի և նրա ուղևորների մահը Բոլիվարի հարավում գտնվող Արենալի նահանգում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով», - ասված է զինված ուժերի հայտարարության մեջ: