Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչ եղանակ է սպասվումԹափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Ռաիսիի ուղղաթիռը համալրվել է անհրաժեշտ նավիգացիոն և ազդանշանային սարքավորումներով. վերջին պահին ուղղաթիռի ուղեւորների ցուցակում ընդգրկվել են նոր մարդիկ (տեսանյու)Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյանը լուսանկարներ է հրապարակելՀամախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Կիրանցում տեղի ունեցողը սահմանազատում չէ, այլ մանր ջեբկիրություն․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները ադրբեջանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջԱյսօր տեղի կունենա փաստաբանների գործադուլԷրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխություններըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իրանի իշխանությունն է մեղավոր, նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել Մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ավերելու հաշվին սահմանազատումը անօրինական է․ Թաթոյան Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից․ կան ձերբակալվածներ Հայտարարություն՝ Տավուշում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների դեպքով Քննարկվել է կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ուղղությունները Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, տնկած ծառերը չէին պաշտպանում «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում կին է ինքնասպան եղել Ոստիկանները խփեցին՝ ընկա, ուշաթափված վիճակում տեղափոխեցին մեքենա, էնտեղ եմ ուշքի եկել (տեսանյութ) Գրիգորյանն ու Շիրոկովը քննարկել են ՀՀ մասնակցությունը՝ տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերին Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին․ Հայկ ՄամիջանյանԻրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ իր հայրենի քաղաքում Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի տեղակայման վայրի պայմաններին Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել, կապի դուրս եկել Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում է «ՔՊ»-ն ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է քննարկել Միրզոյանը ԱԷՄԳ-ի տնօրենի հետ քննարկել է ՀՀ ԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործման հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը ՀՀ-ում ԿԽՄԿ-ն քննարկել է պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին Այսօր Կիրանցում Հ1-ի լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ պարզաբանում եմ պահանջել ՆԳՆ-ից․ ՄԻՊ
Մամուլ

Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի օրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործնականում օժանդակում է ցեղասպանական ոճրագործ թշնամու՝ Ադրբեջանի կողմից մեր երկրի մի որոշակի մասն անեքսիայի ենթարկելուն: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպախումբը դա փորձում են ներկայացնել որպես սահմանազատման, սահմանագծման գործընթաց: Փաստացի, դա Հայաստանի տարածքները միակողմանիորեն թշնամուն արվող զիջում է, ըստ որում, թե՛ թշնամու, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիներին պատերազմով սպառնալու, այդ կերպ ահաբեկելու ճնշման ներքո: Միաժամանակ, ծավալվում է փաշինյանական իշխանության այդ կործանիչ որոշման ու կամայական քայլի դեմ համաժողովրդական ընդվզումը: Ավելին, բողոքն ահագնանում է, ստանում նորանոր դրսևորումներ:

Իշխանությունների հողատվական, զիջողական, եթե չասվի՝ կապիտուլ յանտական քայլերի դեմ ընդվզման էպիկենտրոնը, ցավոք, դեռևս Տավուշում է՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում: Այստեղ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ ընդվզող տավուշցիներին են միացել բազմաթիվ հանրային դեմքեր, հոգևոր և հասարակական գործիչներ, քաղաքական դեմքեր, սովորական քաղաքացիներ, որոնք հայրենակիցների հետ դիմակայում են փաշինյանական ոստիկանության միջոցով դրսևորվող ծայրահեղ կոշտ, անմարդկային բռնաճնշումներին, զանազան իշխանական կամակատարների սադրանքներին, ընտրողական ձերբակալում-առևանգումներին: Միաժամանակ, այս օրերին թե՛ հանրապետության ամենատարբեր մարզերում ու քաղաքներում, հիմնականում՝ ներպետական ու միջպետական ավտոճանապարհներին, թե՛ Երևանում տեղի են ունենում բողոքի ինքնաբուխ, երբեմն հախուռն ակցիաներ. կարճ ժամանակով փակվում են փողոցներ, տեղի են ունենում իրազեկման երթեր, տարածվում են ընդվզողներին խրախուսող և առայժմ «ուղտի ականջում քնած» հայրենակիցներին ակտիվության կոչող թռուցիկներ, ինքնաշեն պաստառներ:

Ի դեպ, այդօրինակ պաստառների «վերջին թողարկումը» բավականին յուրովի մոտեցմամբ էր սթափության ու արթնության կոչում դեռևս «իրենց գործերով զբաղված» հայրենակիցներին. «Թողեք, թող հանձնեն…»: Ի՛նչն է հետաքրքիր: Տավուշից մեկնարկած ընդվզումը ոչ միայն չի մարում, այլև ծավալվում է: Բողոքը ոչ միայն չի նվազում, այլև ահագնանում է: Ու դա, չնայած այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը և «առաջին շարքի» քպականները, պատկերավոր ասած՝ «նոն-ստոպ» ռեժիմով սոցցանցերի էջերից չեն իջնում: Չէ, նրանք որևէ բովանդակային քննարկում չեն ծավալում, դա շատ զավեշտալի կլիներ իրենց դեպքում: Նրանք իրենց տեղեկատվական հարթակներով ու սոցցանցերի էջերով ակնհայտ ստի ու կեղծիքի շատրվաններ են արձակում ինչպես ընդվզման առավել նկատելի մասնակիցների, այնպես էլ հոգևորականության, ի մասնավորի՝ Բագրատ Սրբազանի հասցեին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, պատկերավոր ասած, «կեռ մահիկի արշավանք» է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իշխանական հակաքարոզչությանը չեն օգնում նաև առանձին հանրային դեմքերի ներկայությամբ պայմանավորված այլազան ապակողնորոշող արձագանքներն ու պայքարողներին հիասթափության մատնելու նպատակ հետապնդող, այսպես ասենք, «բացականչությունները»:

Ի դեպ, մի հետաքրքրական երևույթ է նկատվում. շատ ու շատ մարդիկ պարզապես չեն էլ լսում, թե ինչ է ասում այս կամ այն փաշինյանական պաշտոնյան, իսկ բնօրինակի՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում էլ շատերն ուղղակի «փոխում են ալիքը»: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես նկատում են շատերը, բացառությամբ «գրանտային» «իրավապաշտպանների», ծառայում է որպես ռեպրեսատոր, այսինքն՝ բռնաճնշումների կույր գործիք է դարձել. կայծակնային արագությամբ ձերբակալում են ընդվզողներին, իսկ խաղաղ ցուցարարներին վրաերթի ենթարկելու նպատակով նրանց վրա մեքենա քշողներին, իբր, չեն կարողանում հայտնաբերել ու մեկուսացնել: Բայց հիմնականը. չնայած անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպախմբի ագրեսիվ, մանիպուլ յատիվ հակաքարոզչությանը, չնայած ոստիկանական բռնաճնշումներին, չնայած ճնշման այլ մեթոդներին, ընդվզումը չի մարում: Ու արդեն ավելի քան 11 օր չի մարում: Ու դա հատկանշական է՝ անկախ այն բանից, թե տվյալ փաստը ում է դուր գալիս, ում՝ ոչ:

Ինչո՞ւ ենք դա համարում հատկանշական: Այլ պարագաներում, կարծում ենք, հազիվ թե դա հավել յալ մեկնաբանելու կարիք լիներ, բայց մեկ-երկու դիտարկում, այնուամենայնիվ, արժե անել:

Առաջինը. մարդիկ, առանց կողմնակի հուշարարության, համենայն դեպս՝ շատերը, տեսնում են, թե ինչ է կատարվում իրականության մեջ, տեսնում են, որ իշխանության սրտաճմլիկ, եթե ոչ՝ ծեքծեքուն հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում նրանց գործերին, տեսնում են, որ իշխանությունը, արյունարբու թշնամու ձեռքից բռնած, նրան մեր երկիր, մեր գյուղեր ու քաղաքներ, մեր տուն է մտցնում: Մարդիկ սկսում են հասկանալ, կամ ավելի շուտ՝ արդեն հասկացել են, որ դա «աթոռակռվի» հարց չէ, ինչպես «տակից» օրնիբուն քարոզում են իշխանական թեզեր թութակողները:

Երկրորդը. ընդվզման ելակետային մոտեցումը չափազանց դիպուկ է. Տավուշը՝ հանուն Հայրենիքի: Այսինքն, սա ոչ թե սոսկ Տավուշի, Նոյեմբերյանի շրջանի այս կամ այն գյուղի, բնակավայրի կենսատարածքի հարցն է, չնայած դեպքերը մեկնարկել են այդ հողի վրա, այլ սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է: Մարդկանց իշխանությունն ասում էր. «Արցախը տանք թուրքին, հանգիստ ապրենք, տանք ու թուրքի հետ առևտուր կանենք»: Թուրքը զավթեց Արցախը, հայաթափեց, Փաշինյանի իշխանությունն էլ անհաղորդ մնաց ու կողքից դիտողի դերում էր, դեռ մի բան էլ հպարտանում էր, թե՝ տեսե՜ք, մեզ ուզում էին ներքաշել պատերազմի մեջ, մենք չներքաշվեցինք: Բայց «հանգիստ ապրել» չկա:

Թշնամին շարունակում է էքսպանսիան: Հիմա էլ «երգի» բառերը թեթևակի փոխեցին, թե՝ «Տավուշից տարածքներ տանք, թուրքի հետ հանգիստ ապրենք, առևտուր կանենք...»: Ու ակնհայտ դարձավ (նկատի ունենք՝ շատերին), որ այդ «տանք, որ...»-ը չի դադարելու, կանգ չի առնելու, որ հաջորդ փուլում արդեն անձամբ իր տունը, իր այգին, իր «թույն համարներով» ավտոյի գարաժը, իր նարդու բեսեդկան, իր աշխատավայրը, իր երեխաների խաղահրապարակը տալու հերթն է գալու: Ու ոչ թե «հանգիստ ապրել», այլ ընդհանրապես ապրել էլ չի լինելու: Այո, հենց Տավուշը՝ հանուն հայրենիքի: Մեծ հաշվով, բոլորս՝ հանուն Հայրենիքի: Այդ հունի մեջ է ծավալվող ընդվզումը: Երկրում մթնոլորտը իրականում էլեկտրականացված է: Իշխանությունը ձևացնում է, թե «ամեն ինչ լավ է, հրաշալի մարքիզուհի», բայց իրականում դեպքերի ընթացքը գնում է դեպի համընդհանուր ընդվզում: Ի դեպ, այնպես է ստացվել, որ մայիսը հայերիս համար ճակատագրական հաղթանակների ամիս է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: