Թավրիզում հրաժեշտ են տալիս մահացած Ռաիսիին և Աբդոլլահյանին (տեսանյութ)
Նսեմացնելով շարժումը՝ ընդամենը ձեր վախերն եք ի ցույց դնում․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներինՀՀ ԱԽ քարտուղարին Կատարում ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալըՍահիբա Գաֆարովան խոսել է Սիմոնյանի հետ հանդիպման մասինԱրգիշտի Քյարամյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՔԿ կարողությունների զարգացման հարցըԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ հանձնվողները՝ վերանում. Արշակ Կարապետյան (տեսանյութ)Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
ՄԱԿ-ը հետևում է Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղ կարգավորման գործընթացին. Գուտերեշ
Ի՞նչ է ուզում Փաշինյանի նախկինը նախկիններից. «Հրապարակ»Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչ եղանակ է սպասվումԹափառող կենդանիների հարցը չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Ռաիսիի ուղղաթիռը համալրվել է անհրաժեշտ նավիգացիոն և ազդանշանային սարքավորումներով. վերջին պահին ուղղաթիռի ուղեւորների ցուցակում ընդգրկվել են նոր մարդիկ (տեսանյու)Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյանը լուսանկարներ է հրապարակելՀամախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Կիրանցում տեղի ունեցողը սահմանազատում չէ, այլ մանր ջեբկիրություն․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները ադրբեջանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջԱյսօր տեղի կունենա փաստաբանների գործադուլԷրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխություններըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իրանի իշխանությունն է մեղավոր, նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել Մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ավերելու հաշվին սահմանազատումը անօրինական է․ Թաթոյան Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից․ կան ձերբակալվածներ Հայտարարություն՝ Տավուշում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների դեպքով Քննարկվել է կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ուղղությունները Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, տնկած ծառերը չէին պաշտպանում «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում կին է ինքնասպան եղել Ոստիկանները խփեցին՝ ընկա, ուշաթափված վիճակում տեղափոխեցին մեքենա, էնտեղ եմ ուշքի եկել (տեսանյութ) Գրիգորյանն ու Շիրոկովը քննարկել են ՀՀ մասնակցությունը՝ տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերին Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին․ Հայկ ՄամիջանյանԻրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ իր հայրենի քաղաքում Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի տեղակայման վայրի պայմաններին Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել, կապի դուրս եկել
Մամուլ

Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ըստ պետական վիճակագրության, Հայաստանի տնտեսությունը կրկին բուռն աճի ցուցանիշներ ունի։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին կազմել է 15,3 %, իսկ տարվա սկզբից սկսած, ավելի ճշգրիտ՝ հունվար-մարտ ամիսներին՝ 14,3 %։ Ինչ խոսք, տպավորիչ թվեր են։ Այսպիսի բարձր աճ ՀՀ տնտեսությունը գրանցում էր դեռ 2022 թվականին, ինչի արդյունքում այդ տարին ամփոփեցինք 12,6 տոկոս տնտեսական աճով։ Բայց հարցն այն է, որ դրանք բառիս բուն իմաստով սոսկ թվեր են, որոնց տակ խորքային, որոշ դեպքերում՝ քողարկված խնդիրներ կան:

Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական գործոններով։ Երբ Ուկրաինայում սկսվեց պատերազմը, և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին, ռուսաստանցիների մեծ հոսք սկսվեց դեպի Հայաստան, որոնք իրենց հետ բերեցին նաև ահռելի կապիտալ՝ նպաստելով ՀՀ տնտեսության աշխուժացմանը։ Բայց ժամանակի ընթացքում նրանց մեծ մասը հեռացավ, ու Հայաստանի տնտեսական աճն արդեն անցյալ տարի սկսեց աստիճանաբար դանդաղել։ Իսկ այս տարվա առաջին ամիսների բուռն աճը պայմանավորված է ոչ թե երկրում ռելոկանտների ներհոսքով, այլ մեկ այլ հանգամանքով։ Տնտեսության կառուցվածքում մեծ չափերով աճում է հատկապես թանկարժեք քարերի ու ոսկերչական ապրանքների արտահանումը։ Ու այս իրողությունը ևս պայմանավորված է արտաքին աշխարհաքաղաքական գործոններով։

Ռուսաստանի թանկարժեք քարերի արտահանման ոլորտը, մասնավորապես ադամանդագործությունը արևմտյան երկրների խիստ պատժամիջոցների տակ է հայտնվել։ Եվ, ըստ երևույթին, ռուսական հումքը տեղափոխվում է Հայաստան, մշակվում, ապա արտահանվում արտերկիր։ Միայն տարեսկզբին 270 միլիոն դոլարի ոսկյա իրեր են արտահանվել Հայաստանից՝ 4,5 անգամով գերազանցելով անցած տարվա ցուցանիշները։ Ընդհանուր առմամբ, այս բարձր տնտեսական աճը ցույց է տալիս ՀՀ տնտեսության խոցելիությունը, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված՝ այն կարող է կտրուկ տատանումներ գրանցել, որովհետև Հայաստանը փաստացի կախված է վերարտահանման կարթից։ Մյուս կողմից էլ որոշակի կառուցվածքային խնդիրներ են նշմարվում, որոնք օրերս ներկայացրել է «Լույս» հիմնադրամը Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների մասին իր վերլուծության մեջ։

Ի մասնավորի, չնայած արդյունաբերության և արտահանման պատմականորեն բարձր ցուցանիշներին, հենց այս ոլորտներում առկա են էական խնդիրներ: Անկումներ են գրանցվում այնպիսի ենթաճյուղերում, ինչպիսիք են սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունները։ Եվ եթե չհաշվենք թանկարժեք մետաղների ու քարերի արտահանման ավելացումը, ապա կտեսնենք, որ տնտեսության մյուս բոլոր ոլորտներում արտահանման ծավալները հիմնականում կրճատվել են։ Ընդ որում, մյուս ոլորտներում ավելի քիչ է արտահանումը, քան նախորդ տարի էր։

Այսինքն, եթե թանկարժեք մետաղների ու քարերի արտահանման ուղղությամբ որոշակի անկում արձանագրվի, ապա այդ անկումը շեշտակիորեն նկատելի կլինի ողջ արտադրության և արտահանման ոլորտում։ Մյուս մտահոգիչ թեման այն է, որ հարկային եկամուտներն ավելի դանդաղ են աճում՝ ի համեմատություն տնտեսական ակտիվության ցուցանիշների։ 2024 թ. հունվար-մարտին հարկային եկամուտների աճը կազմել է 8,5 % այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում 14,3 % տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել։ Սա վկայում է այն մասին, որ հարկային եկամուտները թերակատարվել են: Ու եթե հունվար-մարտին հարկային եկամուտների որոշակի աճ էլ կա, ապա այն պայմանավորված է հիմնականում եկամտային հարկի և շահութահարկի շեմերի բարձրացմամբ։

Ստացվում է, որ տնտեսության մեջ որոշակի ստվերային հատված է ձևավորվել, որին հաջողվում է դուրս մնալ հարկային դաշտի տիրույթից։ Բացի եկամուտներից, բյուջեի ծախսային հատվածում նույնպես շեղումներ կան։ Օրինակ՝ բյուջեով նախատեսված պլանի համեմատ առաջին եռամսյակում ծախսերը թերակատարվել են: Ընդհանրապես, Հայաստանում թերակատարվում էին կապիտալ ծախսերը, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա թերակատարումը պայմանավորված է ընթացիկ ծախսերի շուրջ 15,9 % թերակատարմամբ, մինչդեռ կապիտալ ծախսերը գերակատարվել են 35,8 %-ով: Այսպիսի իրավիճակը ցույց է տալիս նաև ծախսերի անհավասարակշիռ վիճակի մասին։ Ու տնտեսության վերելքի պայմաններում տնտեսության մեջ առկա խնդիրներն այդպես էլ չեն հասցեագրվում ու համակարգային լուծումներ չեն ստանում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։