ԵԽ-ում «Հայոց ցեղասպանության ոգեկոչում» խորագրով միջոցառում կանցկացնեն
Վաղը՝ ապրիլի 18-ին, Եվրոպական խորհրդարանում տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանության ոգեկոչում. ճանապարհ դեպի մերօրյա տեղահանումներ» [Commemorating Armenian Genocide. The road to modern day displacement] խորագրով միջոցառումը, որին առցանց մասնակցելու է ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը: Հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։