Սի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ ակնարկել է Ռուսաստանին Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին հրավիրելու անհրաժեշտության մասին։ Այս մասին գրում է Politico-ն։
«Չինաստանի նախագահը կոչ է արել բոլոր կողմերին հավասար մասնակցություն ունենալ և քննարկել խաղաղության բոլոր ծրագրերը Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին։ Սա ուժեղ ակնարկ է, որ Եվրոպան պետք է Ռուսաստանին հրավիրի բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծում է հրատարակությունը։
Չինաստանի ղեկավարը նաև ընդգծել է միջազգային խաղաղության կոնֆերանսի գումարման արդիականությունը, սակայն, նրա կարծիքով, պետք է հրավիրվի ոչ միայն Ուկրաինան, այլև Ռուսաստանը։