Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին (լուսանկարներ)
Ալեն Սիմոնյանը, ողջունելով Ղազախստանինախագահին Ազգային ժողովում, համերաշխություն է հայտնել բարեկամ ղազախ ժողովրդին ջրհեղեղի արհավիրքի դեմ պայքարում:
«Պարո՛ն նախագահ, Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարևոր քայլ է մեր երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար: Կցանկանայի նշելՀայաստանի և Ղազախստանի միջև հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ հատկապես ընդգծելով համագործակցությունը միջխորհրդարանական հարթակներում»,- ասել է ԱԺ նախագահը:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բարձր է գնահատելՀայաստանի և Ղազախստանի միջև 25-ամյա բարեկամության ու համագործակցության պայմանագրի վրա հիմնված հարաբերությունները՝ ընդգծելով տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտները: Ղազախստանի նախագահը կարևորել է խորհրդարանների միջև ակտիվ փոխգործակցությունը՝ ընդգծելով խորհրդարանի դերը հայ-ղազախական համաձայնագրերի վավերացման գործընթացում:
Ալեն Սիմոնյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ կարևորելով Ղազախստանի աջակցությունն ու մասնակցությունը ծրագրի իրականացման հարցում:
««Խաղաղության խաչմերուկն» առանցքային դերակատարում ունի Հարավային Կովկասում անվտանգության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր երկրների համար առևտրատնտեսական հարաբերություններիզարգացման հարցում»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայ-ղազախական երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական, մշակութային ու քաղաքականփոխգործակցության սերտացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ևԿասիմ-Ժոմարտ Տոկաեւն այցելել են Մատենադարան, որտեղ Ղազախստանի նախագահին են ներկայացվել թանգարանում պահվող հայերեն և օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը:
«Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերը միջմշակութային համագործակցության խորհրդանիշներ են եւև հիշեցնում են մեզ երկարամյա կապերի մասին, որոնք գոյություն են ունեցել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս»,- նշել է ԱԺ նախագահը: