Լեհաստանն իր կործանիչները օդ է բարձրացրել
Լեհաստանի և դաշնակից երկրների ավիացիան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով օդ է բարձրացել:
Այս մասին հայտնում է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը:
«Լեհական ինքնաթիռները գործում են Լեհաստանի օդային տարածքում, ինչը կարող է կապված լինել աղմուկի մակարդակի բարձրացման հետ, հատկապես երկրի հարավ-արևելյան հատվածում: Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ ակտիվություն է նկատվում՝ կապված թիրախների վրա հրթիռային հարձակումների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։