Ռուսաստանը մարտին օգտագործել է ավելի քան 3000 կառավարվող օդային ռումբ. Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ռուսաստանը մարտին օգտագործել է ավելի քան 3000 կառավարվող օդային ռումբ։
Նրա խոսքով, սա միակ առանցքային գործոնն է, որով Ռուսաստանը ճնշում է գործադրում առաջնագծում:
«Ինչպե՞ս պայքարել սրա դեմ: Բացարձակապես կոնկրետ և հասկանալի է: Եվ Ուկրաինայի նախագահը խոսում է այդ մասին օր օրի մեր գործընկերների հետ տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Ինչպես հրապարակավ, այնպես էլ հարցազրույցներում նա անընդհատ խոսում է հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին»,- ասել է Պոդոլյակը:
Նրա խոսքով, միանգամայն պարզ է, որ Ռուսաստանն այսօր պատերազմում է ոչ թե զինվորականների, այլ խաղաղ բնակչության դեմ։