Օսթինը վրդովված է միջազգային հասարակական կազմակերպությունների ավտոշարասյան վրա Իսրայելի հարվածից
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնել World Central Kitchen միջազգային ՀԿ-ի ավտոշարասյան վրա հարձակման կապակցությամբ և կոչ է արել արագ և թափանցիկ հետաքննություն իրականացնել:
Այս մասին ասել է Պենտագոնը:
«Քարտուղար Օսթինը իր վրդովմունքն է հայտնել «World Central Kitchen» օգնության շարասյան վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է յոթ մարդասիրական ծառայող, այդ թվում՝ ԱՄՆ մի քաղաքացի», - ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Օսթինը Գալանտին կոչ է արել արագ և թափանցիկ հետաքննություն անցկացնել, հրապարակայնորեն կիսվել իր բացահայտումներով և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Բացի այդ, նա ընդգծել է Գազայի հատվածում օգնության աշխատակիցներին և պաղեստինցի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: