Մենք պատրաստ ենք Ղարաբաղում գյուղատնտեսական քաղաք կառուցել. ԼուկաշենկոՊարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժածՂրիմում պայթյուններ են որոտացելՊատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում (լուսանկարներ)ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. որոշ հատվածներում մառախուղ էՊատերազմից հետո Գազայի վարչակազմը կորոշի ​​ՀԱՄԱՍ-ի ապագանՔաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ ադրբեջանցի վանդլաների թիրախում, ոչնչացման վտանգի տակ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Ինչ է մնացել Ադրբեջանին «սահմանազատման» գործընթացի արդյունքում՝ ըստ ԱԽ քարտուղարի Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք ունեն Կիրանցի գրանցում Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել է նվիրական արժեք Փաշինյանը թիմի հետ «սահմանազատման և սահմանագծման գործընթացն» է քննարկել Սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել․ ԱԽ քարտուղար Նեթանյահուն խոստովանել է, որ Իսրայելը կարող է հաղթել պատերազմը Գազայում առանց ԱՄՆ-ի օգնությանՀայաստանի և Նիդերլանդների Ֆինանսների նախարարությունները համագործակցության հարցեր են քննարկել Նիկոլի հանձնողական քաղաքականությունը խրախուսում է Ադրբեջանի նոր ագրեսիան․ Արտակ Զաքարյան Արցախից բռնահանված 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակն է գնահատվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ ավտոմեքենաները հայտնվել են ձորակում․ կա վիրավոր Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ) Այս ապօրինի գործընթացի պատճառով ՀՀ-ն ունենում է շուրջ 1100 հեկտարի չափով տարածքային կորուստ (տեսանյութ) ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ) Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին «Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ Էրդողան Մենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ) Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ «Շատ մեծ կոնսոլիդացիա կա, վաղը, մյուս օրը կտեսնեք». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վահագն Չախալյանը ձերբակալվեց 72 ժամով Սրբազանն ու շարժման անդամներն ամփոփում են օրը Սուրբ Աննա եկեղեցիում․ ՈՒՂԻՂ
Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն
Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Թաթոյան Այս տարի սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ. ԱՆ Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծՄենք շփվում ենք եղբայրների պես. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասինԿստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Հասարակություն

Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ուշադրությունն եմ հրավիրել իմ նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի անտրամաբանական տևողությանը, անժամկետ կալանավորված լինելու հարցին, նախկին և գործող դատավարական օրենսգրքերի անցումային դրույթների հակասական մեկնաբանության և կիրառման պրակտիկայի արդյունքում իմ կալանքը այլընտրանքային խափանման այլ միջոցներով փոխարինելու միջնորդությունների անհիմն մերժումներին, ինչպես նաև քրեական վարույթի ընթացքի այլ խնդրահարույց դրսևորումներին:

18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն  իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:

Դատավորն այս անգամ «մոգոնել» է կալանքի մի նոր հիմք՝ նշելով, որ ինձ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով հրավիրված օտարերկրյա փաստաբանի գործոնը դատավորին ողջամիտ ենթադրության հիմք է տալիս կասկածելու, որ, կալանքից ազատվելով, իմ որևէ իրավունքի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով կարող եմ մեկնել Ռուսաստանի Դաշնություն և մնալ այնտեղ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից:

Դժվարանում եմ ողջամիտ բացատրություն գտնել այն ենթադրությանը, որ օտարերկրյա փաստաբանի ներգրավման կամ ՌԴ-ում իրավունքի պաշտպանության անհրաժեշտության հանգամանքը կարող է ՌԴ մեկնելու, առավել ևս թաքնվելու մասին վկայել, բայցեւայնպես դատավորն իր անհասկանալի բացատրություններով չի նշել որևէ պատճառ, թե ինչու չի կարող արգելել իմ ելքը ՀՀ-ից, այնինչ, նշված ռիսկը հեշտությամբ հնարավոր է չեզոքացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելով, որի պարայագում ՀՀ սահմանները հատելը հնարավոր կլինի հենց իր՝ դատավորի թույլտվությամբ։

Ստացվում է, որ եթե մինչ այս պահը ինձ կալանքի տակ պահելու հիմքում դրված էր քրեական վարույթին խոչընդոտելու մտացածին ռիսկը, ապա վարույթի մոտալուտ ավարտին զուգահեռ դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով, իսկ իմ թաքնվելու հավանական վայրը դիտարկելով Ռուսաստանի Դաշնությունումը գործին տալիս է աշխարհաքաղաքական երանգ:

Դատավորի այսօրինակ ապօրինությունները և դրանց վերաբերյալ վերադաս դատական ատյանների հանդուրժողականությունն ապացուցում է իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ընդգծված և անթաքույց  քաղաքական բնույթը, ինչն արդեն «միմոսություն» կարելի է անվանել։

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն եմ հրավիրում նաև դատավորի կողմից կայացված այս առեղծվածային որոշման վրա` իմ կողմից բարձրացված մնացած հարցերի հետ միաժամանակ այն դիտարկելու նպատակով»: