Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Սևանա լճի մակարդակը մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ–ով և կազմել 1900.23 մ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` այս ցուցանիշը 2023 թ. նույն ժամանակահատվածի մակարդակից ցածր է 8 սմ-ով, իսկ 2024 թ. հունվարի 1–ի մակարդակից` 6 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մարտի 25–31–ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.925 մլն մ³, իսկ 2024 թ. հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ՝ 19.909 մլն մ³։
Հիշեցնենք` Սևանա լճի մակարդակը 2023 թվականին իջել էր 11 սանտիմետրով։