Տավուշում հենց հիմա տեռոր է իրականացվում, ՀՀ իշխանությունը ժողովրդին ծեծում, ահաբեկում է (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Վարչակազմը քաղաքացիների լեգիտիմ անհանգստությունը ներկայացնում է որպես իշխանափոխության համար պայքար Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղաքական հետապնդման են ենթարկվում․ հայտարարություն՝ ուղղված դեսպաններին Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների մետաղական արգելափակոցներն են վերականգնվում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (տեսանյութ) «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածելՍրբազան պայքար, շարժման նոր քայլերգը (տեսանյութ)Հայկական գյուղերից հրաժարվելը նվազեցնելու է քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացել Կիպրահայոց թեմն աջակցում է «Տավուշի» շարժմանը, կոչ է անում իշխանությանը հրաժարվել զիջումներից Իշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարություն Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել․ Ուշակովը՝ մայիսի 9-ին կայանալիք շքերթի մասին Տեսնու՞մ եք ինչքան մարդ կա. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սոլակ գյուղ (տեսանյութ) Մեր փոխհատուցումը տվեք, էս գյուղն էլ վերցրեք․ էդպես ասե՞ին գյուղացիները․ սահմանազատում անելուն ձև կա (տեսանյութ) Տարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը կնախագահի Մոսկվայում ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Վարդապետյան Ծափեր, ողջույններ ու խաղաղության աղավնիներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Հրազդան (տեսանյութ)
Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Մայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ կառավարություն
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուսՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը սատարում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը և կոչ անում բոլորին միանալԴոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել ենԸնդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահՇարժումը մի կարևոր նվաճում այն արդեն ունի՝ Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է․ Սուրեն ՍուրենյանցՍամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ Hetq.amՏավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն ՄանուկյանԵս վստահ եմ, որ Երևանի և Բուդապեշտի միջև չվերթը բավական մեծ հետաքրքրության կարժանանա և՛ հայ զբոսաշրջիկների կողմից և՛ հունգարացի զբոսաշրջիկների կողմից. Միրզոյանը` Բուդապեշտում Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով (տեսանյութ)Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններումԵրկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից․ Դավիթ ԱմալյանՉեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պետք է կտրես․ այն ձեռքն էլ պետք է կտրես, որը ստորագրել է, որ Արցախն Ադրբեջան է․ Տեր Հովհաննեսը կոչ արեց միանալ իրենցՆահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, հիվանդանոցից եկել է միանալու երթին, Բագրատ Սրբազանը հորդորեց հետ գնալ հիվանդանոց (տեսանյութ)
Հարցվածների 77 տոկոսը դեմ է և' ՀՀ օրհներգի, և' ՀՀ զինանշանի փոփոխությանը (լուսանկար)
Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ)Սրանք վախերի ու սարսափի մեջ են, երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան, միանան քայլերթին. Գառնիկ ԴանիելյանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն, որից հետո լուծարել Ազգային Ժողովը և վեցամսյա ժամանակահատվածում կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. հայտարարություն Բուդապեշտում կայացել է Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսը (տեսանյութ)Եռաբլուրի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Հովհաննեսը միացավ երթին (տեսանյութ)
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
ԱՄՆ-ը կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա. ԱՄՆ կոնգրեսական
Բագրատ Սրբազանը ոչ թե մասոնական ակումբ, այլ նույն շենքում տեղակայված` Asekose.am-ի տաղավար է այցելել և հարցազրույց տվել. իշխանական քարոզչամեքենայի մանիպուլյացիան (տեսանյութ)
Պայքարին են միացել զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)Ցավում եմ իրենց համար, շատերին անունով գիտեմ․ կգա ժամանակ, ուղղակի աչքերին նայելով՝ կասեմ բոլորին անունով․ Բագրատ ՍրբազանՋո Բայդենը կարող է հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Միշել ՕբամայիՈղջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան
Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը (տեսանյութ)
Մամուլ

«Հայաստանն Արևմուտքի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի». փորձագետ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ահաբեկիչների թիրախում էր Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլը»: Զոհեր, վիրավորներ, փոխված ճակատագրեր: Ցանկացած ահաբեկչություն փոխում է այն երկրի ներքին ու արտաքին կյանքը, որում այն տեղի է ունեցել: ՌԴ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փորձագետ, Հանրային ու պետական կառավարման մագիստրոս Աղվան Պողոսյանն ասում է՝ սա 21-րդ դարում տեղի ունեցած ամենազազրելի ահաբեկչություններից մեկն էր, որը խլեց ավելի քան 150 մարդու կյանք: «Ահաբեկիչները ձերբակալված են, աշխատանքներ են տարվում կազմակերպիչների, կազմակերպիչ պետությունների մասին ավելի հանգամանալից և հիմնավոր փաստեր ներկայացնելու համար: Սկսենք նրանից, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները մինչև ՌԴ նախագահի ընտրություններն իրենց քաղաքացիներին առնվազն զգուշացրել էին, որ պահպանեն զգուշավորություն, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր են ահաբեկչական գործողություններ:

Ահաբեկչությունից մեկ ժամ հետո միացյալ Արևմուտքը հայտարարում է, որ ահաբեկչությունը կազմակերպել են ԴԱԻՇ-ի զինյալները, և այն որևէ առնչություն չունի Ուկրաինայի կամ նրա հատուկ ծառայությունների հետ: Մեկ ժամվա ընթացքում նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց, որ դա Ռուսաստանի հատուկ ծառայություններն են կազմակերպել, և Ուկրաինան որևէ առնչություն չունի դրա հետ: Մինչև ահաբեկչությունը և դրանից հետո մեկ ժամ դեռևս չանցած այդ ի՞նչ հետախուզական տվյալներ ունեին Արևմուտքի երկրները, երբ հայտարարում էին, որ ահաբեկչության հետ Ուկրաինան որևէ առնչություն չունի: ՌԴ հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ահաբեկչության կազմակերպիչներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, այդ մասին Ռուսաստանի ժողովրդին ուղղված իր ուղերձում վկայակոչեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հայտարարեց, որ դեպքից հետո ահաբեկիչներն ուղղություն էին վերցրել դեպի Ուկրաինայի սահման, որտեղ արդեն կար բացված «պատուհան» Ուկրաինա մուտք գործելու համար:

Ահաբեկիչները ձերբակալվել էին Բրյանսկի շրջանում: Ահաբեկչությունից հետո Ռուսաստանում ներքին առումով մի շարք փոփոխություններ կլինեն: Հայտնի է, որ ահաբեկիչները Տաջիկստանի քաղաքացիներ էին, նոր էին ստացել ՌԴ քաղաքացիություն, բնականաբար, միգրանտների հանդեպ տեղի կունենա խստացում, վերահսկողությունը մեծանալու է: Դա արդեն նշմարելի է: Երկրորդը՝ եթե պարզվի, որ կազմակերպիչներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, կարծում եմ, որ համապատասխան արձագանքը շատ չի ուշանա, և մենք դրա ականատեսը կլինենք: Տեղի ունեցած ահաբեկչությունն ուղղված էր ոչ թե այդ 150 մարդու դեմ, այլ ամբողջ Ռուսաստանի Դաշնության: Երկրորդ կարևոր փաստը՝ Արևմուտքի երկրները հայտարարում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են ԴԱԻՇ-ի զինյալները: Պարտադիր պայման չէ լինել փորձագետ և մատնանշել, որ այդ տեսաձայնագրություններում բացահայտ երևում է՝ այդ մարդիկ ԴԱԻՇ-ի զինյալներ չեն, որովհետև վախվորած և հստակ հայտարարում են, որ այդ ամենը կազմակերպվել է գումարի դիմաց, պրոցեսն էլ՝ Տելեգրամ-ալիքների միջոցով: Բացի դա, ԴԱԻՇ-ի զինյալները դեպքի վայրից երբեք չեն դիմում փախուստի, այլ իրենց պայթեցնում են, նրանց դեպքում չկան խղճահարության և վախկոտության նշույլներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Անցում ենք կատարում Հայաստանին: Օրվա իշխանությունը, որը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, հետաքրքիր դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի հետ հարաբերվելու ճանապարհին: Բոյկոտում է ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում հանդիպումները, նիստերը, բայց, կարծես, այնքան էլ ակտիվ չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում: Ավելին, կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբել յանական գագաթաժողովին: «2018 թ.-ին Հայաստանում իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացված է եղել հակառուսական, հակահապկական մոտեցումներով: 2018 թ.-ին առաջին բումային քայլը ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունն էր, որը հստակ մեսիջ էր ՀԱՊԿ-ին, որ հայաստանյան իշխանությունը նրանց մոտեցումները չի կիսում: Երկրորդ՝ Արցախի կորստից հետո «նախկիններն են մեղավոր» թեզն այլևս չի աշխատում: Բնականաբար, նոր թիրախ պետք է ընտրեն, թե ով է իրենց ձախողումների մեղավորը, դա Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են:

Մեր տարածաշրջանում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, Հայաստանը որպես գործիք է օգտագործվում արևմտյան երկրների կողմից՝ հանձին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, ընդդեմ Ռուսաստանի: Երկու տարի տևող ուկրաինական պատերազմից հետո արևմտյան ուժերը հասկացել են, որ Ուկրաինայի վրա այլևս ներդրում անելն անիմաստ է, և նրանց պետք է երկրորդ՝ նոր օջախ բացել: Այդպիսի օջախ կարող է լինել Հյուսիսային Կովկասը Հայաստանի դեմքով: Արևմտյան ուժերն ամեն մի քայլ ձեռնարկում են, որպեսզի Հայաստանն իրականացնի վեկտորի փոփոխություն: Առավելագույնը կարող են տալ ԵՄ դիտորդի կարգավիճակ, հարց է՝ կտա՞ն, թե՞ ոչ: Ունենք Վրաստանի և Ուկրաինայի օրինակը, այսինքն՝ նատօական ուժերը Հայաստանին ՆԱՏՕ-ում չեն սպասում:

Վերջերս Կլաարի արած հայտարարությունը վկայում էր այն մասին, որ՝ «հայե՛ր, ձեր ուղղությունը ոչ թե ՆԱՏՕ-ն է, այլ Ռուսաստանից պոկվելուց հետո Թուրքիան է»: Փորձում են Հյուսիսային Կովկասը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից: Մինչև օգոստոսի 1-ը նշմարվում է ռուս սահմանապահների դուրսբերումը «Զվարթնոց» օդանավակայանից, հետո տեղի են ունենալու 102րդ ռազմաբազայի դուրսբերման գործողությունները և այլն: Հայաստանի իշխանությունները սա ներկայացնում են որպես դիվերսիֆիկացիա՝ անվտանգային և տնտեսական առումով: Հայտարարում են՝ սառեցնում են հարաբերությունը: ՀԱՊԿ-ում «կարգավիճակի սառեցում» տերմին գոյություն չունի, կա՛մ դուրս ես գալիս, կա՛մ մնում ես ՀԱՊԿ-ի կազմում: Սա փաշինյանական գործելաոճ է, շանտաժ անելու սխեման նրա մոտ նախկինում աշխատել է, այս պահին էլ մեծ գերտերությունների հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել, որի հատուցումը կստանա Հայաստանը և հայ ժողովուրդը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ վերջերս Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ շատ կարևոր մեսիջ է հղել, որն ուղղված էր ոչ միայն Ռուսաստանին, այլև հայ ժողովրդին ու հենց իշխանությանը: «Այն է՝ Վլադիմիր Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայում: Դա վկայում է մեկ բանի մասին՝ իրենք Հայաստանի հանդեպ անվտանգային, տնտեսական հետաքրքրվածություն չունեն, Հայաստանն օգտագործվում է որպես չոր, բութ գործիք ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի Կովկասից Ռուսաստանի դուրս գալը պայմանավորեն Հայաստանի միջոցով: Քաղաքագիտական կամ դիվանգիտական բարձրագույն կրթություն պետք չէ ունենալ այդ ամենը հասկանալու համար: Վրաստանի և Ուկրաինայի օրինակն ունենք, շղթայի մեջ հաջորդիվ Հայաստանն է, որն օգտագործվում է արևմտյան պետությունների կողմից ընդդեմ Ռուսաստանի: Վրաստանի և Ուկրաինայի քաղած դասերից հետևություն պետք է անի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»:

Վերադառնում ենք ԵԱՏՄ-ի թեմային: «Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թ.-ին կազմել է շուրջ 7,6 մլրդ դոլար, ինչը 43 տոկոսով ավելի է եղել 2022 թ.-ի համեմատությամբ: Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններում մի շարք ոլորտներում տեղի են ունեցել դրական տեղաշարժեր: 2023 թ.-ին Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ կազմել է 3 մլրդ 609 մլն դոլար, 2022 թ.-ի համեմատ թիվն աճել է առնվազն 41 տոկոսով: ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը 2023 թ.-ին կազմել է 7 մլրդ 306 մլն դոլար՝ աճելով 43 տոկոսով 2022 թ.-ի համեմատ: Իսկ դեպի ՌԴ արտահանումը կազմել է 3 մլրդ 418 մլն դոլար՝ աճելով գրեթե 39 տոկոսով նախորդ տարվա համեմատ, ներմուծումը՝ 3 մլրդ 380 մլն դոլար, աճելով 47 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Այս թվերը խոսում են այն մասին, որ տնտեսական քաղաքականությունն առնվազն ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ այս պահին այլընտրանք չունի:

Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը հայտարարում են, որ տեղի է ունենում դիվերսիֆիկացիա, այս թվերը խոսում են այն մասին, որ այդ գործընթացն այս պահին այնքան էլ արդյունավետ չէ և չի կարող տեղի ունենալ, որովհետև տնտեսական քաղաքականության կախվածությունը Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից շատ բարձր է: Նիկոլ Փաշինյանը, սա շատ լավ հասկանալով, փորձում է դեղին մամուլի ոճով պարզաբանումներ տալ, որ ԵԱՏՄ-ն ապաքաղաքական կառույց է, անվտանգային առումով որևէ կախվածություն չունենք, ՀԱՊԿ-ում կարող ենք սառեցնել մեր հարաբերությունները, բայց քանի որ տնտեսական առումով կախվածություն ունենք ԵԱՏՄ-ից, մնանք նրա կազմում: Այդպես չի լինում: ՌԴ իշխանությունները բազմիցս մատնանշել են, որ Հայաստանն իր որդեգրած քաղաքականության մեջ պետք է հստակեցումներ մտցնի: Նիկոլ Փաշինյանը պետք է որոշի՝ եթե դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, տնտեսական հետևանքները զգալու է Հայաստանի Հանրապետությունը»,-ընդգծում է փորձագետը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում