Երևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվել
Այսօր՝ մարտի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 02:55-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում թիվ 22/22 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող երկաթե ցանցե ցանկապատին և բախվել պատին:
Պարեկները տարածքը սահմանազատել են: Դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվել, ինչի համար էլ ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները:
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել: