Բրիտանիան ի վիճակի չէ խոցել իրենց հրթիռները. հութիների առաջնորդ
Եմենի հյուսիսում իշխող շիա Անսար Ալլահ շարժման առաջնորդ Աբդել Մալիք ալ-Հութին հայտարարել է, որ բրիտանական ռազմածովային ուժերի հրամանատարները ընդունում են, որ անկարող են խոցել Եմենից արձակված հիպերձայնային հրթիռները իրենց նավերի վրա։
«Բրիտանական ռազմածովային ուժերի հրամանատարները խոստովանում են, որ իրենք բախվում են Եմենից արձակված հրթիռներին, որոնք արձակվել են ձայնի եռակի արագությամբ: Նրանք միանշանակ ընդունում են իրենց անկարողությունը խոցել այդ հրթիռները կամ կանխել դրանց արձակումը»,- ասել է ալ-Հութին:
Նրա խոսքով՝ բրիտանական կործանիչներից մեկի կապիտանը խոստովանել է, որ եմենցիները ներկայումս շատ ժամանակակից ու մահաբեր զենք են օգտագործում Կարմիր ծովում և Ադենի ծոցում։