Լեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառով
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ինտենսիվ ակտիվության պատճառով Լեհաստանի և դաշնակից երկրների ավիացիան բարձրացել է հանրապետության երկինք: Այս մասին հայտնում է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
«Լեհական և դաշնակից ինքնաթիռները գործում են Լեհաստանի օդային տարածքում, ինչը կարող է կապված լինել ակտիվության բարձր մակարդակի հետ, հատկապես երկրի հարավ-արևելյան հատվածում: Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ ակտիվություն է նկատվում՝ կապված հրթիռային հարձակումների հետ»,- ասվում է զինված ուժերի հայտարարության մեջ: