Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂ
Հասարակություն

25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակ

25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։

Նա գրում է.

«« ...Միակ լավ բանը ուտելիքն էր....»:

Խոսե՞լ, թե՞ անցնի գնա։ Ասել և կիսվե՞լ իրական եղելիությամբ, թե՞ բան չանել մեկա բան չի փոխվելու:

Սկզբից մտածում էի հենց հասնեմ տուն միանգամից ասելիքս կասեմ, բայց հասկացա, որ թեման կարևոր ա ինձ համար, թող զայրույթս անցնի և հետո հանգիստ ու փաստավորված ասեմ ասելիքս:

Մի քիչ երկար կլինի, բայց մի զլացեք կարդացեք, միգուցե ինչ որ մեկիդ պետք գա:
Միանշանակ պետք է խոսել, պետք է պատմել, պետք է քննարկել և քննադատել սխալը, հարամվածը, բարդակը (խառնաշփոթ բառը լիարժեք չի արտահայտի մտքինս):

25 ՕՐՅԱ ԶՈՐԱՀԱՎԱՔ

Ահ ու սարսափ չիմացողին և խորին հիասթափություն մասնակցողին: Հիասթափություն պետական համակարգի բարդակից, հիասթափություն ՊՆ-ի ղեկավար կազմի բարդակից, հիասթափություն գեներալիտետից, որը շարունակում է թքած ունենալ իր զինվորի կյանքի և անվտանգության վրա:
Ես ծառայել եմ 9 տարի առաջ`2013-2015, կասեմ, որ միմիայն դեպի վատն է գնացել ամեն ինչ: ԲԱՑԻԻԻԻ ՈւՏԵԼԻՔԻՑ: Որովհետև դա դարձելա տենդերով ու մասնավորն ա կազմակերպում:

Նախ սկսենք նրանից որ, «հավաքատեղիում» ասեցին, որ գնալու ենք X վայր Y ժամանակով: Անցնենք պատրասատության դասեր ու հետո նոր գնանք համապատասխան դիրքեր: Էսպես չեղավ: Գնացինք X վայրը, հագուստ ու ուսապարկ տվեցին ամբողջ օր առանց սնունդ պահելով: Միմիայն տվեցին сухой паёк ասվածը, որը պետք ա ուտեինք «ոտքի վրա»: Մի խոսքով մոտ 8 ժամ սպասման մեջ:

Հանդերձավորվելուց հետո մեքենաներով միանգամից տեղափոխեցին այսպես կասենք XX վայրը, ուր նախնական ասածով պետք ա գնայինք միմիայն դիրքեր գնալու օրը:

Այ այստեղ մի քիչ կոնկրետացնեմ արդեն, թե կոնկրետ ինչը ոնց էր կազմակերպած:

Մի քանի հիմնական ուղղություններն եմ ես ինձ համար առանձնացնում.

1) Կացարանային պայմանները
2) Զինամթերքի որակ և հագեցվածություն
3) Ծախսված ժամանակը մարզվելու և կրթվելու վրա
4) Ռազմամարզական գիտելիքների որակ
5) Անվտանգությունը

Հերթով կանդրադառնամ բոլոր կետերին իմ տեսածի ու ապրածի հիման վրա:

1)ԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Կացարանը ընտրված էր հին շինություն` բետոն ու սովետական ռեմոնտ: Պատուհանները տոպրակներով փակած ցրտից: Ջեռուցումը կազմակերպվում էր փեջերի միջոցով` արդեն անվտանգության մի ֆուռ ռիսկեր:

Միջանցքային տարածքները չէին ջեռուցվում` տաք զորանոց և միանգամից ցուրտ միջանցքներ: Հիվանդանալու հիանալի նախապայմաններ, եթե վիրուս լիներ:

Զորանոցը բետոնոտ, փոշոտ տարածք էր կահավորված հին սովետական երկաթյա դասական երկհարկանի «կոյկեքով»: Անկողնային պարագաներ չկար, քնում էինք քնապարկերի մեջ:

Կոմունալ հատվածը գտնվում էր շինությունից դուրս:

Լվացարանը վրանի մեջ էր մի հատ մեծ, որտեղ ռմբակոծություն ապրած կիսաքանդ լվացարաններ էին և 6-8 գործող ծորակ: Դրան գումարած վրանի ներսի ամբողջ տարածքը ցեխ էր: Այս «իվենթի» կազմակերպիչները նույնիսկ չէին ցանակացել մի քանի փայտե «պադոններ» գցել ոտքերի տակ, որ զորքը ցեխերի մեջով չքայլի:

ԶՈւԳԱՐԱՆԸ... Զուգարանը իդեալական էր: Կահավորված և սալիկապատված , անուշաբույր օդափոխման համակարգով և որակյալ սանտեխնիկայով:... Հաաաաա

Հավատացիք, իզուր: Զուգարանը կրկին դասական գյուղական փոսով զուգարաններից էր, բայց որպես ամրություն չեմ խաբի ամուր էր` երկաթյա:
Ճաշարանը փառք աստծո շինության ներսում էր: Փառք աստծո համեղ էր ու մեծ տեսականիով: Բողոքելու բան չունեմ: Այդքան աղցան ես սկի տանը չեմ ուտում առօրյայում: Ինչպես վերնագրված է «...Միակ լավ բանը ուտելիքն էր....»:

Այսքանը կացարանային պայմանների մասով: Կա մի հատ մարդկանց տեսակ, որոնք ինձ համար դասվում են «վիզը ծուռ» տեսակին: Իմ դժգոհության հակափաստարկ օգտագործում են սրտխառնոց առաջացնող «....ավելի վատ էլ կարար լինել... էս հլա ինչա վախտին սկի էս չկար....» արտահայտություններով:
Իհարկե նրանք խոսում են կոռումպացված գեներալիտետի և թրքահպատակ իշխանության օգտին: Քանզի փողեր լափած անհայրենիք բորոցիլոսները զլացել են 21-րդ դարին համարժեք կացարան ապահովվել 10 օրվա համար:

2) ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՈՐԱԿ և ՀԱԳԵՑՎԱԾՈւԹՅՈւՆ

Ուուուուխխխ...

Բարդ է: Բարդ է նույնիսկ գիտակցել, որ 2020-ի աղետի միջով անցած բանակը վերնախավային հրամկազմը շարունակում է իր ազգադավաճան գործը:
Ոչ մի նոր զենք, ոչ մի նոր զինամթերք: 70 տարի առաջվա արտադրված զենքեր կիսասարքին վիճակում (մեղմ ասած): Ոչ մի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված գույք-հանդերձանք: Նույնիսկ հեռադիտակ ու կողմնացույց չեն տվել: Մի հատ քոսոտ ԱԿՄ ու 4 մագազին փամփուշտ:
Սա է պատկերը պետության, իշխանության վարած քաղաքականության, գեներալների սուտի փորձի:

Զրահաբաճկոնները մէ հրաշք, հին ավերված ու մասնակի լրացված պաշտպանիչ քարով` հիմնականում դիմացից, իբր թիկունքից ռիսկեր չկան վիրավորում ստանալու: Զզվելի է ուղղակի:

Այսքանը բավական ա իմ կարծիքով կարծիք կազմելու զինամթերքի վիճակի վերաբերյալ:

3) ԾԱԽՍՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ ՄԱՐԶՎԵԼՈւ Ու ԿՐԹՎԵԼՈւ ՎՐԱ

Առավոտյան ֆիզպատրաստություն հասկացողություն գոյություն չուներ, էլ չեմ խոսում հատուկ տեսակի մարզանքների մասին, որը էլ ավելի կուժեղացներ մարմինը, հավանական ֆիզիկական սթրեսերին դիմակայելու համար:

Գիտե՞ք ինչ է անում ամենաշատը զինվորը

ՍՊԱՍՈւՄ:

Սպասում ու ոչ մի բան չի անում այդ ընթացքում: Շարքում սպասում, ճաշարանի դեմը սպասում, ինչ-որ նախատեսված պարապմունքի համար սպասում, ամեն տեղ սպասում:

Ահռելի ժամանակային ռեսուրսի կորուստ, այնքան շատ, որ ես համոզված եմ դրա էֆեկտիվ օգտագործման դեպքում ամեն զինվոր ոչ թե կկարողանար կռվել 10 բաշիբոզուկի դեմ, այլ 1000-ի:

Ոչ թե կզոհվեր հարյուրավոր անվտանգության կանոնների խախտումից, այլ միմիայն ծայրահեղ անելանելի իրավիճակում: Գիտելիքն է, որ չեն տալիս մեր զինվորներին: Հմուտ զինվորին կոտորելը անհնար կլիներ: Իսկ այս վիժվածքների միակ նպատակն է կոտորել հայ ազգին:

4) ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՐԱԿ

Ինչպես ասացի հիմնական զորքի հագեցվածությունը ժամանակակից զինամթերքով, կարելի է ասել, ձգտում է 0-ի: Դրանցով հագեցված են լինում փոքրաթիվ հատուկ ստորաբաժանումները (ու հըլը հարցա ինչքանով): 2024 թվ. փետրվարի դրությամբ մենք շարունակում ենք մեր ռազմավարությունը կառուցել 1950-ականների գրականության հիման վրա: Վերջին պատերազմից 4 տարի անց ոչ մի գիտելիքով չենք արդիականացրել օրինակ դրոններից պաշտպանվելու հմտությունները: Աղվեսափոս կամ շել ասվածն է, որը կորցնում է իր էֆեկտիվությունը, երբ փոքրիկ դրոնը գալիս է ռումբը գցում է ուղիղ գլխիդ կամ ուղիղ խրամատի մեջ: Ուկրաինական և Պաղեստինյան պատերազմի կադրերը մեզ օրինակ:

Ինչպես ասել էի հարցը ոչ միայն գիտելիքների որակի մեջ է, այլ նաև ինտենսիվության: 25 օր, օրական 10 ժամ տրամադրելով ռազմամթերքի ճանաչման, քարտեզագրության և ռազմավարության ուսուցմանը, ցանկացած բանից անտեղյակ մարդուն կզինես հզոր գիտելիքներով և կդարձնես պատուհաս թշնամու համար: Շատ թանկ ժամանակը մսխվում է սպասելու, շարքում կանգնելու կամ շարային վարժություններ անելով: Շարային վարժությունները ըստ իս ընդհանրապես անիմաստություն են: Ամենայն հավանականությամբ դա ստեղծված է եղել կարգապահության պահելու համար: Մեր ժամանակներում դա լրիվ անիմաստ է: Թող զինվորը շարային չքայլի, բայց իմանա ձեռնամարտի մի քանի տեսակներ օրինակ: Սպորտը ինքը արդեն կարգապահության հիմքերից հիմքն է, ինչու չեն կազմակերպում պարզից էլ պարզ է: Այս թրքամետներին պետք չեն ուժեղ, խելացի և պատրաստված զինվորներ:

5) ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ
Դժվար կլինի խոսել մի բանից , որը չկա: Այո անվտանգություն չկա զինվորի համար: 9 տարի առաջ և հիմա, 2020-ից հետո: Ոչ մի լուրջ փոփոխություններ չկան: Նույն քարով զրահաբաճկոններն են, որը չի փակում վիզը, աջ և ձախ կողմերը: Ամբողջ աշխարհում կան նոր տեսակի ու որակի զրահաբաճկոններ, որոնք կարող են ամբողջ մարմինը փակել, լինել հագուստի մաս: Բայց ոչ, ինչու ծախսել զինվորի վրա, եթե կարող են լափել: Դեհ զինվորն էլ կզոհվի, կզոհվի, «դժբախտ պատահար» կասենք կանցնի:

Դրոններից պաշտպանված չենք, ծանր հրետանուց պաշտպանված չենք:

Երևի թե այսքանը իմ տեսածի վերաբերյալ: Սա պարզապես խայտառակություն է: Այո պետք է ասել, որ սա ամոթ է: Ամոթ է, որ ամենամարտունակ բանակը աշխարհի գցել են քացուտակ: Հնարավորինս քայլքայել ու ոչնչացնում են: Եվ մեկ մեկ ուղղակի պատկերացնում եմ, որ նորմալ գեներալիտետ ու իշխանություն ունենայինք: Բոլոր թերությունները վերացնեի և կատարելագործեին մեր բանակը: Հայ զինվորի պես կռվող աշխարհում չէր լինի:

Էէէէհհհհ շատ ենք լռում դրանից ա: Վիզը ծուռ չխոսացողների ազգ ենք դառել: «Վայ բա ամոթ չի», «..այ տղա ինչ գործ ունես..», «..հեսա մեկը կգա սաղ կգցի տեղը..»: ՈՉ ՈՔ ՉԻ ԳԱԼՈւ, ԳԱԼՈւ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ ԿՈՏՈՐԵԼՈւ ՀԱՄԱՐ: Մի հատ վերլուծեք Առաջին Արցախյան պատերազմից հետո կատարվող հայադավ քաղաքականությունը: Սկսած լևոնից վերջացրած էս վերջին թուրքով, սպանեցին բոլոր հայրենասեր զինվորականներին ու ղեկավարներին, քայքայեցին բանակը:

Կոտորել է պետք մեծ քանակի ՀՀ բնակիչ, որոնք ապրելու իրավունք չունեն իրենց արածների համար: Պետք է օրերից մի օր մաքրել էս երկիրը պղծանքներից: Բոլորը վախենում են ներպետական արյունահեղությունից, շատ իզուր, մեր պետությունը 30 տարուց ավել հիվանդ է քաղցկեղով: Քաղցկեղ, որը կոտորում է հայ տեսակը և փորձում վերացնել աշխարհի երեսից: Այս երկրում պետք է գա իշխանության ծայրահեղ պատրիոտ մի իշխանություն, որի «աստվածաշունչը» պետք ա լինի Նժդեհի Ցեղակրոնությունը և օրենքները»։