Լույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)
Պոլինա Գագարինան, Բաստան, Լյուսյա Չեբոտինան, Վանյա Դմիտրիենկոն, LYUBE-ն, Համ-Ալին, Նավայը և այլ արտիստներ թողարկել են «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
SHORT-ի փոխանցմամբ, այն պարունակում է մեծն Մուսուլման Մագոմաևի ստեղծագործությունները, ում անունով էլ կոչվել է այրված համերգասրահը։ Հավաքածուն կարող եք լսել ռուսական բոլոր երաժշտական հարթակներում՝ VK Music, Yandex Music, MTS Music և Sound: Լսումներից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սարսափելի ահաբեկչության զոհերի և զոհերի ընտանիքներին։