Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համար
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցում են Ուկրաինայի համար 155 մմ տրամաչափի արկերի արտադրության համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ Վաշինգտոնը բանակցություններ է թուրք արտադրողների հետ՝ պարկուճներ արտադրելու համար։ Եթե բանակցությունները հաջող լինեն, այդ հրթիռների արտադրությունը կարող է եռապատկվել, ասում են պաշտոնյաները:
Բանակցություններն ընթանում են Ուկրաինայի զինված ուժերում զինամթերքի աճող պակասի և ԱՄՆ-ում առկա դժվարությունների ֆոնին՝ օգնության նոր փաթեթի հաստատմամբ։