ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմտյան Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո, հայտնում է Milliyet թերթը։
«Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի նավթամուղը ծակվել է Կոջաելի նահանգում ճանապարհային աշխատանքների ժամանակ, ինչը թույլ է տվել վառելիքը հոսել Սափանջա լիճ, որը քաղցրահամ ջուր է մատակարարում 4-5 միլիոն մարդու», - գրում է թերթը:
Իշխանությունները սկսել են վերացնել վթարի հետեւանքները: Լճի աղտոտված հատվածը գտնվում է ջրառի կետերից հեռու, ուստի քաղաքացիները չպետք է անհանգստանան իրենց առողջության համար։