Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե ամերիկյան F-16 կործանիչները Ռուսաստանի դեմ օգտագործվեն երրորդ երկրների օդանավակայաններից, ապա դրանք կդառնան լեգիտիմ թիրախ, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում:
«Մենք կկործանենք նրանց ինքնաթիռները այնպես, ինչպես այսօր ոչնչացրեցինք նրանց տանկերը, զրահատեխնիկան և բազմակի հրթիռային համակարգերը»,-ասել է Պուտինը:
Պուտինն ասել է, որ F-16-ները կարող են միջուկային զենք կրել ինքնաթիռում. «Մենք պետք է դա նույնպես հաշվի առնենք»:
Ռուսաստանի ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ագրեսիվ մտադրություններ չունի Եվրոպայի նկատմամբ։ Ռուսական պետության ղեկավարը անհեթեթություն է անվանել Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման հավանականությունը: