Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին

ՀՀ կառավարությանը կոչ ենք անում կանխել Բաքվի «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը․ հայտարարություն

Արեվելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարություն է տարածել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից մարտի 28-ին ցուցադրության նախատեսված «անտիտեռոր» վերնագիրը կրող ֆիլմի կապակցությամբ։

«ՀՀ վարչապետին, կառավարությանը, ԱԺ-ին, ԱլԳ ՔՀՖ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներին, ՀՀ-ում գործող դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանի և Սփյուռքի հանրություններին՝ կանխելու մարտի 28-ին ցուցադրության նախատեսված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև առավել ակտիվացնելու ջանքերը՝ Ադրբեջանում ապօրինաբար, ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտմամբ գերության մեջ գտնվող բոլոր հայ և հնարավոր այլազգի քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ:

2023 թ․ սեպտեմբերին բռնազավթելով Արցախի` միջազգային հանրության կողմից չճանաչված Հանրապետությունը և ցեղասպան գործողությամբ բռնի տեղահանելով ամբողջ հայ ազգաբնակչությանը՝ Ադրբեջանը ներկայումս գործի է դնում իր քարոզչամեքենան, կոպտորեն խախտում է մարդու իրավունքների հիմնարար նորմերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան երրորդ համաձայնագրի դրույթները՝ եթեր հեռարձակելով Արցախի Հանրապետության գերեվարված ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, առաջիկա մարտի 28-ին ցուցադրության նախատեսված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի անոնսը:

Ի թիվս 44-օրյա պատերազմի զոհերի և գերիների նկատմամբ հակամարդկային անթույլատրելի բազմաթիվ գործողությունների, որոնք իրենց դաժանությամբ և անօրինությամբ միջազգային դատապարտման են արժանացել, այս անգամ Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը վերստին բացահայտում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի որդեգրած քաղաքականության հակահայկական և հակամարդկային էությունը: Նմանօրինակ գործողություններով ուղղակիորեն ոտնահարվում և անարգվում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը։

Հերթական անգամ փորձ է արվում օգտագործել գերեվարված անձանց խոցելիությունը՝ ապակողմնորոշելու համար միջազգային հանրությանը ու տասնամյակներ շարունակ ադրբեջանական բռնությունների ու ցեղասպանական սպառնալիքների դեմ արցախահայության մղած ինքնորոշման և սեփական իրավունքների պաշտպանության պայքարը ներկայացնել որպես ահաբեկչություն: Ադրբեջանի ղեկավարության կողմից իրողությունները նենգափոխելու դրսևորումները բազմաթիվ են: Դրանցից մեկն էլ Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին պատմող գրքի շնորհանդեսի չեղարկումն է ադրբեջանական սպառնալիքի ազդեցությամբ։

Ելնելով վերոնշյալից՝ՀՀ իշխանություններից պահանջում ենք գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ֆիլմի ցուցադրությունը կանխելու, ապա նաև՝ ապօրինաբար, բոլոր պայմանավորվածությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի, ՄԻԵԴ պահանջների անտեսմամբ պահվող բոլոր գերիների ազատ արձակման ուղղությամբ, ողջունելով Եվրոպական խորհրդարանում «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում» խորագրով համաժողովի անցկացման և համատեղ բանաձևի ընդունման փաստը՝ ԱլԳ ՔՀՖ-ին կոչ ենք անում ևս դատապարտել և միջոցներ ձեռք առնել «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը կանխելու ուղղությամբ, ապա շարունակել հետամուտ լինել հայ գերիների իրավունքների պաշտպանությանն ու նրանց օր առաջ Հայաստան վերադարձնելու մարդասիրական նպատակին, Եվրոպական միությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներին և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպություններին ու դեսպանատներին հորդորում ենք դատապարտել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում իշխող բռնակալական վարչակարգի դրսևորած հիշյալ անմարդկային գործողությունները և ազդու միջոցներ ձեռնարկել գերիների իրավունքների պաշտպանության և նրանց շուտափույթ վերադարձը կազմակերպելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: