Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է
Զանգվածային լրատվության միջոցները թիրախավորում են ՀՀ զինված ուժերը. ՊՆ–ում նեղսրտել ենԿիրանցում` բլուրներից մեկի վրա տեղադրվել հայկական դրոշը (տեսանյութ)Տավուշցինե'ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին. Չալաբյան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Գրիգոր ԳրիգորյանինՄենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան (տեսանյութ)Ոստիկանների ուղղությամբ ոչ ոք քար չի նետել. ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ո՛չ քար, ո՛չ պայթուցիկ. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Տեսնում ենք՝ տնտեսական վիճակը լավ ա, էլի արտագաղթ կա․ Փաշինյան (տեսանյութ)Մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա․ Պեսկովը՝ Կիրանցում պայմանագրային զինծառայողների՝ ակցիային միանալու տեղեկությունների մասին Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել
Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում (լուսանկարներ)
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա այն տրամաբանության մեջ, ինչպես սկսվել է` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ. քաղաքագետ
Կասկածներ կան, որ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊԵթե 2018-ին զինծառայողների քայլն օրենսդրությանը հակասող էիք համարում, ապա գործընթաց կլիներ, իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց նոր պաշտոններ բաժանելով. Աբրահամյանը՝ ՔՊ-ին Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիրՄոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին․ Արսեն Բաբայան Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա. Խաչիկ ԳալստյանԿիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ
Բագրատ Սրբազանը՝ «ի լուր բոլոր հուդաների» (տեսանյութ)
Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դիՊետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող ներկա պահին ռազմագերի է․ մեդիափորձագետը կոչ է անում իշխանական տեսանյութը չտարածել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Բագրատ Սրբազանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)
Երևանում ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ողջունեցին և գնացին. պատգամավորՄասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը ՓաշինյանինԵղանակն առաջիկա օրերինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՅոնջա ցանեիք, ադրբեջանցիներն էլ կգային, իրենց աչքերով կտեսնեին, որ բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր

Հայաստանը պատրաստ է  Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման: Այդ մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու, բանակցային գործընթացում հայկական կողմի կառուցողական չլինելու մասին Ադրբեջանի մեղադրանքներին։ 

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը հետևյալ երեք սկզբունքների հիման վրա․ 

ա) Հայաստանը և Ադրբեջանը միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությանը փոխադարձաբար ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

բ) Երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացում են Ալմա-Աթայի հռչակագրի հենքի վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման պիտի ստեղծվի, այլ պետք է գետնի վրա վերարտադրվեն այն սահմանները, որոնք ԽՍՀՄ շրջանակներում դե յուրե գոյություն են ունեցել 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին: Սահմանագծի վերարտադրությունից հետո դե յուրե յուրաքանչյուր երկրին պատկանող տարածքները պետք է լինեն այդ երկրի վերահսկողության ներքո: 

գ) Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2023թ. հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն իր պատրաստակամությունն արտահայտել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը լայն ընդունելություն է գտել միջազգային հանրության կողմից:

Ցավոք, ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը, այդ թվում շարունակաբար մերժելով ԵՄ և ԱՄՆ կողմից արվող միջնորդական առաջարկները։ Ներառականության վերաբերյալ դժգոհելու փոխարեն Ադրբեջանը կարող է ի վերջո ընդունել ԱԳ նախարարների մակարդակով Վաշինգտոնում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում հանդիպելու առաջարկները։ Տեղին է թերևս նաև հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող գործողությունները, տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու, ներառականության սկզբունքն ամեն կերպ խաթարելու ջանքերը, ինչի վառ օրինակ է Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ ծրագրին Հայաստանի մասնակցության խոչընդոտումը։