Մակրոնը զայրացրել է ԱՄՆ-ին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, թե ինքը չի բացառում զորքեր ուղարկել Ուկրաինա, զայրացրել են ամերիկացի պաշտոնյաներին։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է նաև, որ Մակրոնը ցանկանում է կառավարել եվրոպական արտաքին քաղաքականությունն ուկրաինական հարցի միջոցով, սակայն ոչ բոլորն են համաձայն սրա հետ։
«Նրա մոտեցումը զայրացրել է որոշ դաշնակիցների, ովքեր մտադիր են մեծացնել Ուկրաինային օգնությունը»,- ասվում է հոդվածում։
Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարություններն այնքան էլ խելացի չէին նաև այն պատճառով, որ Ուկրաինայում կան բազմաթիվ երկրների մասնագետներ։