Ուկրաինայում պատերազմը կարող է վերածվել պատերազմի Ռուսաստանի և Արևմուտքի միջև. Թուրքիայի Ազգային ժողովի խոսնակ
Ուկրաինայում պատերազմը կարող է վերածվել պատերազմի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
Նրա խոսքով` Անկարայում այս դիմակայությունը դիտարկում են ոչ միայն որպես պատերազմ այս երկու երկրների միջև, այլ նաև որպես հակամարտություն, որն ի սկզբանե կարող է վերածվել պատերազմի Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև։ Խորհրդարանի նախագահը նշել է, որ դրանից ելնելով Թուրքիան ձգտում է շուտափույթ դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը։
Քուրթուլմուշը կարծում է, որ կողմերն արդեն մոտ էին Ստամբուլում Թուրքիայի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը, սակայն փաստաթղթի ստորագրումը խափանվեց որոշ ուժերի կողմից։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագիրը մոտ էր ստորագրմանը»,- ընդգծել է նա։
Նա հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատումը կարող է ընդգրկել ոչ միայն սևծովյան տարածաշրջանն ու Արևելյան Եվրոպան, այլև զգալիորեն ընդլայնվել։