Սերբիային ծանր օրեր են սպասվում, Սերբիան կհաղթի. Ալեքսանդր Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ասել է, որ Սերբիայի համար դժվար օրեր են սպասվում և հայտարարել, որ շուտով քաղաքացիներին կտեղեկացնի երկրին սպասվող բոլոր մարտահրավերների մասին։
Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել Instagram-ի իր էջում:
«Սերբիային ծանր օրեր են սպասվում: Հիմա դժվար է ասել, թե ինչ լուրեր ենք ստացել վերջին 48 ժամվա ընթացքում: Դրանք սպառնում են թե՛ Սերբիայի, թե՛ Սերբական Հանրապետության կենսական ազգային շահերին։ Առաջիկա օրերին ես Սերբիայի ժողովրդին կտեղեկացնեմ առջևում սպասվող բոլոր խնդիրների մասին։ Դժվար կլինի։ Մենք պայքարելու ենք։ Սերբիան կհաղթի»,- ասել է Վուչիչը:
Օրեր առաջ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան կքննարկի Եվրախորհրդից դուրս գալու հարցը, եթե Կոսովոն ընդունվի այդ կազմակերպությունում։